Հայտերի լրացման ուղեցույց
Հայտերի լրացման ուղեցույց
Ուշադրություն ՝ Յուրաքանչյուր հայտով հայտատուն կարող է դիմել մրցույթին առավելագույնը երկու անվանակարգի համար: Եթե հայտատուն ցանկանում է մրցույթին դիմել մեկից ավելի անվանակարգերում, նա պետք է յուրաքանչյուր անվանակարգի համար առանձին հայտ լրացնի:
Հայտը պետք է լրացնել՝ կատարելով հետևյալ գործողությունները.
Անուն դաշտում պետք է լրացնել հայտը ներկայացնող անձի անունը:
Ազգանուն դաշտում պետք է լրացնել հայտը ներկայացնող անձի ազգանունը:
Կազմակերպություն դաշտում հայտատուն պետք է մուտքագրի այն կազմակերպության անունը, որի ներկայացուցիչն է:
Հեռ. դաշտում հայտատուն պետք է լրացնի իր՝ հասանելի հեռախոսահամարները:
Էլ. փոստ դաշտում հայտատուն պետք է լրացնի իր էլեկտրոնային փոստի հասցեն:
Մարզ դաշտում լրացվում է այն մարզը, որը ներկայացնում է հայտատուն:
Համայնք դաշտում լրացվում է հայտատուի ներկայացրած համայնքի անվանումը:
Համայնքի ղեկավարի անուն ազգանունը դաշտում անհրաժեշտ է լրացնել Ձեր ներկայացրած համայնքի ղեկավարի անուն ազգանունը:
Հայտի բովանդակությունը դաշտում առավելագույնը 200 բառի շրջանակներում նկարագրեք և հիմնավորեք՝ ինչո՞ւ է հատկապես Ձեր համայնքն արժանի այս անվանակարգով մրցանակաբաշխությանը: Շարադրանքում պետք է լինեն կոնկրետ փաստեր, չափելի ցուցանիշներ, ազդեցության գնահատական: Թեմատիկ հայտերի դեպքում փաստերը պետք է լինեն բացառապես անվանակարգի թեմայով, «Լավագույն համայնք» անվանակարգի համար հնարավորինս շատ ասպեկտներով: Չեն ընդունվի այն հայտերը, որտեղ համայնքային ամենօրյա լիազորությունների շրջանակներում կատարված աշխատանքը կներկայացվի որպես «Լավագույն համայնք» անվանակարգին արժանանալու հիմնավորում:
Մանրամասն՝ հայտի տեքստը դաշտում նկարագրեք առավելագույնը մինչև 1000 բառի շրջանակներում: Շարադրանքում պետք է լինեն կոնկրետ փաստեր, չափելի ցուցանիշներ, ազդեցության գնահատական ավելի մանրամասն: Թեմատիկ հայտերի դեպքում փաստերը պետք է լինեն բացառապես անվանակարգի թեմայով, «Լավագույն համայնք» անվանակարգի համար հնարավորինս շատ հիմնավորումներ:
Ընտրեք անվանակարգը դաշտում ներկայացված անվանակարգերի ցուցակից անհրաժեշտ է ընտրել մեկ անվանակարգ:
Անվանակարգերի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ այստեղ:
Հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://www.caa.am/specialevents/best-communities_2019/registration.html և ուղարկել այն սեղմելով Ուղարկել կոճակը:
Ժամանակացույց
Մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ |
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ |
Նոյեմբեր 10 |
Պարգևատրման արարողություն |