Անվանակարգեր
«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։ Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2019թ. տարվա լավագույն համայնքները, ինչպես նաև հաղթողներ հատուկ անվանակարգերով։ Սահմանված են նաև հատուկ անվանակարգերով մրցանակներ՝ ոչ-համայնքային կազմակերպությունների համար, որոնց գործունեությունը նշանակալից է համայնքների համար։
2019 թվականի համար նախատեսված են հետևյալ անվանակարգերը.
«Լավագույն համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
«Մաքուր համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
Հատուկ անվանակարգեր
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» անվանակարգ
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է խոշորացված համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն առաջընթաց արձանագրած համայնք)
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է բոլոր համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն զարգացման ծրագրերի, հատուկ ծրագրեի նախաձեռնման կամ իրականացման համար)
«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
«Տարվա նախաձեռնություն» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
«Տարվա երիտասարդական համայնք» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
«Տարվա գործարար կառույց» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
Մրցանակաբաշխությանը ներկայացվող թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնաառաջադրում), մարզպետարանները, այլ պետական մարմինները, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն։