Մրցանակաբաշխության մասին
Հայաստանի համայնքների միությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում են «Լավագույն համայնք 2019» հերթական մրցանակաբաշխության մասին։ Տարվա լավագույն համայնք մրցանակաբաշխությունը ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից:
Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2019թ. տարվա լավագույն համայնքները, ինչպես նաև հաղթողներ հատուկ անվանակարգերով։
2019 թվականի համար նախատեսված են հետևյալ անվանակարգերը.
«Լավագույն համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
«Մաքուր համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգ
2 մրցանակ
Հատուկ անվանակարգեր
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» անվանակարգ
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է խոշորացված համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն առաջընթաց արձանագրած համայնք)
«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է բոլոր համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն զարգացման ծրագրերի, հատուկ ծրագրեի նախաձեռնման կամ իրականացման համար)
«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
«Տարվա նախաձեռնություն» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
«Տարվա երիտասարդական համայնք» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
«Տարվա գործարար կառույց» անվանակարգ
1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)
Մրցանակաբաշխությանը ներկայացվող թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնաառաջադրում), մարզպետարանները, այլ պետական մարմիններ, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն։
Թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է նշված հղումով լրացնել հայտ (https://www.caa.am/specialevents/best-communities_2019/registration.html), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային փոստով «Հայաստանի համայնքների միությանը» աշխատակազմին ներկայացնել համապատասխան հայտին կից այլ տեղեկատվություն։ Հայտատուն մինչև վերջնաժամկետի լրանալն ազատ է փոփոխություններ մտցնել հայտում։
Ժամանակացույց
Մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
Նոյեմբեր 10 Պարգևատրման արարողություն
Հայտերը կգնահատվեն և մրցանակակիրները կորոշվեն «Հայաստանի համայնքների միության» հանրապետական խորհրդի անդամներից (ովքեր որպես թեկնածու չեն մասնակցում մրցանակաբաշխությանը), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներից, հրավիրված փորձագետներից և քաղհասարակության ներկայացուցիչներից կազմված մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է (ներառյալ)։ Վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն ընդունվում։
Հայտերն ընդունվում եմ բացառապես էլեկտրոնային տարբերակով։
Հայտերը գնահատվում են մեկ փուլով։
Մեկ համայնքը կարող է ներկայացնել հայտ մինչև 2 անվանակարգերի համար։
Յուրաքանչյուր անվանակարգի համար լրացվում է առանձին հայտ։
Հայտատուները պետք է պատրաստեն ու մրցանակաբաշխության հանձնաժողովին տրամադրեն նաև առավելագույնը մինչև 3 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որում տեսաշարով, տեքստով տեսանելի դարձնեն հայտի բովանդակությունը։ Տեսաֆիլմը պետք է ներկայացվի հայտի հետ միաժամանակ։
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2019 թվական նոյեմբերի 10-ին։
Հայաստանի համայնքների միություն
Հեռ.՝ 010574501
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն