Հայաստանի Համայնքների Միության հանրապետական խորհրդի նիստ
12.09.2017
Ս.թ. սեպտեմբերի 7-ին երեևանի «Անի պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Հայաստանի Համայնքների Միության Հանրապետական խորհրդի հերթական նիստը:
Միության Հանրապետական Խորհուրդը քննարկեց ու ընդունեց ՀՀ կառավարությանն ուղղված ապակենտրոնացման գործողությունների նոր ծրագրի մշակման անհրաժեշտության մասին ուղերձ:
Խորհրդի անդամները քննարկվեցին նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համայնքների ղեկավարներին անվստահություն հայտնելու վերաբերյալ առաջարկվող փոփոխության դրույթները` Միությունը ևս մեկ անգամ վերահաստատեց առաջարկվող փոփոխություններին իր ունեցած անհամաձայնությունը:
Նիստի ընթացքում հաստատվեց Միության 6 մշտական հանձնաժողովների անվանումներն ու գործունեության շրջանակը` իրավական/օրենսդրական հարցերի, ֆինանսական/տնտեսական և բյուջետային հարցերի, կայուն զարգացման հարցերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի, գյուղական համայնքների և սահմանամերձ բնակավայրերի հարցերի, ինչպես նաև միջհամայնքային համագործակցության հարցերի: Միության բոլոր անդամները հնարավորություն կունենան մինչև ս.թ. նոյեմբեր ամիսը անդամակցելու հանձնաժողոներից որևէ մեկին, իսկ նոյեմբերին տեղի կունենան հանձնաժողովների առաջին նիստերը և հանձնաժողովների նախագահների ընտրությունները:
Հանրապետական խորհուրդը նաև լսեց ու հաստատեց Միության գործադիր մարմնի ու վերստուգիչ հանձնաժողովի մի շարք հաշվետվություններ, մասնավորապես` Միության 2016 թվականի գործունեության անկախ աուդիտի եզրակացության մասին, ինչպես նաև Միության 2017 թ-ի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի մասին զեկույցները, որոնք ընդունվեցին ի գիտություն Խորհրդի կողմից:
Միության նախագահ պրն. Էմին Երիցյանը հանրապետական խորհրդի անդամներին ներկայացրեց Միության նոր կայքը, Միության անդամները քվեարկությամբ ընտրեցին Միության նոր լոգոն և հավանություն տվեցին Միության աշխատակազմի վերակազմակերպման առաջարկին:
Հանրապետական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացվեց Միության 2017-18թթ. Շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը: Ռազմավարության շրջանակներում առաջիկայում նախատեսվող գործողություններից քննարկում ծավալվեց համայնքներում հյուրանոցային հարկի ներդրման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին, որոշում կայացվեց սեպտեմբերի վերջին քննարկում կազմակերպել լիազոր մարմինների և մյուս շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Նիստի ավարտին Միության հանրապետական խորհրդի անդամները հավանություն տվեցին նաև ս.թ. նոյեմբերի 10-ին Տեղական ժողովրդավարության ֆորում կազմակերպելու առաջարկին: Ֆորումը կազմակերպվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ` Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ և նվիրված է լինելու Հայաստանում ապակենտրոնացման հեռանկարների քննարկմանը:
Նիստը կազմակերպվել էր Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տեխնիկական աջակցությամբ:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ