Արթիկում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2023»-ի շրջանակներում համայնքում տեղի ունեցած մրցույթների հաղթողները և միջոցառումների մասնակիցները
22.06.2023
Արթիկի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2023»-ի շրջանակներում համայնքում տեղի ունեցած մրցույթների հաղթողները և միջոցառումների մասնակիցները։
Հայտարարված մրցույթների հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մասնակից ՀՈԱԿ-ները՝ հավաստագրերով։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ ներկաներին իրենց կատարումներով ուրախացրել են Արթիկ համայնքի կրթամշակութային ՀՈԱԿ-ների սաները։
Նշենք՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2023»-ի ընթացքում Արթիկ համայնքում կազմակերպվել է լուսանկարչական մրցույթ, «Էներգախնայողությունն իմ աչքերով» խորագրով նկարչական մրցույթ, «Կայուն քայլեր դեպի կանաչ համայնք» խորագրով էսսեների մրցույթ, «Կայուն քայլեր դեպի կանաչ համայնք» խորագրով միջոցառման ժամանակ անցկացվել է ֆիլմի դիտում, նախադպրոցական հաստատությունների սաների համար կազմակերպվել է հեծանվավազք և էկոլոգիական պարապմունքներ։ Միջոցառումներին մասնակցել են 100-ից ավելի երեխաներ, դեռահասներ և երիտասարդներ։
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ