ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

24.10.2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանը: Նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Կոնգրեսի նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)՝ 2,5 տարվա մանդատով։ Մարկ Քուլսը Կոնգրեսի Անկախ և Լիբերալ-դեմոկրատների խմբի նախագահն էր։

Կոնգրեսի նստաշրջանի օրակարգում է նաև Կոնգրեսի երկու պալատների նախագահների ու փոխնախագահների ընտրությունը, սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկումը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին։ Հոկտեմբերի 26-ին տեղի կունենա  «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարության քննարկումը։

Նախագահ Քուլսը ողջունել է Կոնգրեսի նախկին նախագահ Լինդերթ Վերբեկի (Նիդեռլանդներ, SOC/G/PD) ղեկավարությամբ Կոնգրեսի՝ նախկինում կատարած աշխատանքը․ «Պարոն Վերբեկը հսկայական ժամանակ և էներգիա է ներդրել մեր Կոնգրեսին ծառայության համար և հասել արդյունքների՝ մասնավորապես Ռեյկյավիկի գագաթնաժողովում»։ Նա ընդգծել է, որ իր տեսլականն է շարունակել արդեն իսկ կատարված աշխատանքը՝ խթանելու տեղական և տարածաշրջանային ժողովրդավարությունը ողջ Եվրոպայում․ «Տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչների և քաղաքացիների միջև համագործակցությունը կենսունակ է դարձնում ժողովրդավարությունը։ Պետք է գտնել նոր ուղիներ՝ քաղաքացիներին ուղղակիորեն ներգրավելու քննարկումների և որոշումների կայացման գործընթացում»։  

ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահն իր ելույթում նշել է Կոնգրեսի նախագահության՝ իր նպատակները։ Մասնավորապես նա հայտարարել է․ «Ամրապնդել Կոնգրեսի` որպես երկրորդ քաղաքական պալատի դիրքերը Եվրոպայի խորհրդում, ամրապնդել երկու ընտրված ժողովների՝ Խորհրդարանական վեհաժողովի և Կոնգրեսի դերը ԵԽ-ում որոշումների կայացման գործընթացներում, ապահովել, որ Կոնգրեսը լինի ԵԽ նախաձեռնությունների կենտրոնը դեպի տեղական ժողովրդավարություն և որ այն ստանա բավարար ֆինանսավորում իր գործունեության համար»։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...