ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության գծով կցորդն այցելել է Հայաստանի համայնքների միություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության գծով կցորդն այցելել է Հայաստանի համայնքների միություն

28.02.2023

Փետրվարի 27-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության և քաղաքացիական հասարակության գծով կցորդ Մարի Լորժոն։

Մարի Լորժոյի այցի նպատակն է տեղեկություններ ստանալ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հարցերի շուրջ, ծանոթանալ իրավիճակին, քննարկել հայ և ֆրանսիական համայնքների միջև ապակենտրոնացված նոր համագործակցություններին առնչվող հարցեր։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Մարի Լորժոյի հետ հանդիպմանը ներկայացրել է ՏԻՄ ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները։ Էմին Երիցյանն ընդգծել է՝ ՀՀ համայնքների կողմից ֆրանսիական գործընկերների հետ համագործակցության հարցում մեծ հետաքրքրվածություն կա։ Համայնքների միավորման գործընթացի արդյունքում ավելի խոշոր համայնքների ձևավորումը կնպաստի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ավելի ամրացմանը։ Էմին Երիցյանը նաև կարևորել է հայ և ֆրանսիական համայնքների համագործակցությունը ֆոնդհայթայթման ոլորտում։ Նա կարևորել է նոր՝ խոշորացված համայնքների աշխատակազմերի կարողությունների զարգացումը, ինչին կնպաստեն փոխայցերը։

Փաստելով, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն այլ կշիռ ունի, այլ մակարդակի վրա է, Էմին Երիցյանը նաև կարևորել է այդ համագործակցության ընդլայնումը։

Մարի Լորժոն տեղեկացրել է, որ արդեն ՀՀ 6 համայնքներ ցանկություն են հայտնել ապակենտրոնացված համագործակցություններ սկսել ֆրանսիական գործընկերների հետ և Հայաստանի համայնքների միությանը խնդրել աջակցություն այս գործընթացի կազմակերպման հարցում։  

Կարևորվել է նաև hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի գործունեությունը, ինչը կարևոր հարթակ է այս համագործակցությունն առաջ մղելու համար։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...