Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը դիմում է Կոնգրեսի անդամներին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը դիմում է Կոնգրեսի անդամներին

30.03.2017

«Ե՛ւ մեր, և՛ ձեր ծրագրերի նպատակն է խթանել Եվրոպայի խորհրդի արժեքները, միջինստիտուցիոնալ համագործակցությունը և ընդլայնել հարաբերությունները մեր հարևան երկրների հետ»,- ասել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ և Կիպրոսի արտաքին գործերի նախարար Յոաննիս Կասուլիդեսը Կոնգրեսի 32-րդ նստաշրջանի ընթացքում:

Կիպրոսը ներկայումս ծրագրում է բարեփոխել իր տեղական ինքնակառավարման համակարգը, և պարոն Կասուլիդեսը անդրադարձավ Կոնգրեսի կողմից 2016թ. հոկտեմբերին ընդունված առաջարկություններին՝ Կիպրոսում տեղական ժողովրդավարության վերաբերյալ: Նա նաև անդրադարձավ այն բազմաթիվ ոլորտներին, որտեղ աշխատել են և՛ Կիպրոսի իշխանությունները, և՛ Կոնգրեսը, մասնավորապես, արմատականության կանխարգելումը, փախստականների և միգրանտների ինտեգրումը և հակագնչուականության դեմ գործողությունների ձեռնարկումը: «Խիստ կարևոր նշանակություն ունի Կոնգրեսի առաջնահերթությունը, այն է՝ բարելավել տեղական և ռեգիոնալ ժողովրդավարությունը, մասնավորապես՝ մեծացնելով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը տեղական և ռեգիոնալ մակարդակներում և խթանելով էթիկական վարքագիծը և թափանցիկությունը»: Նա նաև խոսել է 2016թ. հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո ճգնաժամի մասին և ասել է, որ հենց Կիպրոսի նախագահության նպատակն էր «աջակցել թուրքական իշխանություններին՝ երկրի դժվարությունների հաղթահարման հարցում՝ միևնույն ժամանակ ապահովելով համապատասխանությունը մեր չափանիշներին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության առումներով»: Թուրքիայում ընտրված համայնքապետների ձերբակալությունը և նրանց փոխարինողների նշանակումը երկրում 2016թ.-ի փաստահավաք այցից հետո 32-րդ նստաշրջանի օրակարգում է:

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...