ԵԽ Կոնգրեսի խոսնակ. «Մասնակցային ժողովրդավարությունն անփոխարինելի գործիք է տեղական մակարդակում մարդու իրավունքների ապահովման համար»

ԵԽ Կոնգրեսի խոսնակ. «Մասնակցային ժողովրդավարությունն անփոխարինելի գործիք է տեղական մակարդակում մարդու իրավունքների ապահովման համար»

21.02.2023

«Դիմակայելով համաճարակների, կլիմայի փոփոխության շարունակական հետևանքների և Եվրոպայի սրտում պատերազմներին՝ քաղաքացիներն ավելի ու ավելի են դիմում իրենց համայնքներին աջակցության համար», - 2023թ. տեղական և տարածաշրջանային մակարդակով Մարդու իրավունքների ակադեմիայի համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդրի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մարդու իրավունքների խոսնակ Հարալդ Բերգմանը (Նիդեռլանդներ, ILDG): 

Համաժողովի ընթացքում մասնակիցները կենտրոնացել էին տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման հայեցակարգերի և գործիքների վրա՝ մարդու իրավունքների վրա հիմնված կառավարում ապահովելու համար:

Հարալդ Բերգմանը ընդգծել է․ «Ժողովրդավարության զգալի անկման և հիմնարար իրավունքներին ուղղված կանոնավոր սպառնալիքների այս ժամանակաշրջանում հատկապես առավել խոցելի խավի համար մեր պարտականությունն է՝ որպես տեղական առաջնորդներ լինել տոկուն և ուժեղ»: Այս առումով նա հիշեցրել է այն Եվրոպայի ձևավորման կարևորությունը, որը հիմնված ժողովրդավարության և ապակենտրոնացման սկզբունքների վրա, որոնք ամրագրված են  Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի նախաբանում։ Նա նաև նշել է․ «Ապակենտրոնացման միջոցով է, որ հանրային ծառայությունը դառնում է ավելի արձագանքող տեղական կարիքներին, ապահովվում է իշխանության պատասխանատու իրականացումը, և որ վստահությունը պետական իշխանությունների նկատմամբ առավել ընդգծված կամ ուժեղ է: Տեղական և տարածաշրջանային իշխանությունները՝ որպես քաղաքացիներին ամենամոտ իշխանություններ, իրական երկխոսության և գործընկերության մեջ մտնելով իրենց տարածքում ապրող մարդկանց հետ՝ նրանց քաղաքականությունը կարող է լինել իսկապես ժողովրդավարական, տեղին և արդյունավետ, քանի որ այն հիմնված է քաղաքացիների կարիքների վրա»: Այս տեսանկյունից Կոնգրեսի խոսնակն անդրադարձել է մշակված տարբեր գործիքներին, ինչպիսիք են Մարդու իրավունքների ձեռնարկները տեղական և տարածաշրջանային մակարդակներում, որոնք առաջարկում են մի շարք լավ փորձառություն տեղական մակարդակում մարդու իրավունքների իրականացման համար։ ԵԽ Կոնգրեսի խոսնակը տեղեկացրել է, որ Կոնգրեսը վերանայել է 2023-ի ռազմավարությունը մարդու իրավունքների վերաբերյալ։

Նա նաև կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործում և հասարակական-քաղաքական կյանքում։  


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...