«Ազգային և միջազգային կլիմայական ծրագրերը կարող են հաջողակ լինել միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն տեղական մակարդակում»․ ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար

«Ազգային և միջազգային կլիմայական ծրագրերը կարող են հաջողակ լինել միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն տեղական մակարդակում»․ ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար

16.10.2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) գլխավոր քարտուղար Մաթյու Մորին Ալբանիայում՝ Տիրանայում կազմակերպված Տեղական ինքնակառավարման ֆորումի ընթացքում «Կանաչ քաղաքներ. ավելի կանաչ պրակտիկա և քաղաքականություն» թեմայով իր ելույթի ընթացքում կարևորել է բնապահպանական հարցերում քաղաքների և ռեգիոնների դերն ու պարտականությունները:

Նա մատնանշել է Կոնգրեսի աշխատանքը այս ոլորտում և նշել Եվրոպական քաղաքային խարտիայի առաջիկա վերանայումը, որը կընդունվի Կոնգրեսի առաջիկա նստաշրջանում։ Նա կոչ է արել քաղաքապետերին կատարել իրենց դերը՝ ապահովելու, որ քաղաքային կառավարման սկզբունքները, որոնք ամրագրված են Խարտիայի մեջ, պահպանվեն ողջ տարածաշրջանի քաղաքներում և բնակավայրերում: ԵԽ Կոնգրեսի քարտուղարը մասնավորապես հայտարարել է․ «Բնապահպանական հարցերում քաղաքների և ռեգիոնների դերն ու պարտականությունները հստակորեն ճանաչված չեն շատ երկրներում, մինչդեռ ազգային և միջազգային կլիմայական ծրագրերը կարող են հաջողակ լինել միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն տեղական մակարդակում»։ Մաթյու Մորին նաև կարծիք է հայտնել, որ այսպիսի ֆորումները գլոբալ ճգնաժամերի՝ ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն փորձի փոխանակման լավ հարթակ են։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...