«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային հանձնաժողով

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ստեղծվել է մարզային հանձնաժողով

02.03.2017

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.02.2017թ. կայացած նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականը՝  ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների նպատակով ՀՀ Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: 

Կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, նախագահն է տարածքային ինքնակառավարման և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Հանձնաժողովն արդեն ունի աշխատանքների կատարման ժամանակացույց: Համապատասխան շրջաբերականներ կուղարկվեն նաև համայնքների ղեկավարներին: Այսօր հանձնաժողովն անցկացրեց առաջին նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա նշեց, որ սա յուրաքանչյուր տարվա այս ժամանակահատվածում հայտարարված միամսյակը չէ, այս ծրագրում ընդգրկված են երկարարտև ու շարունակական կատարման միջոցառումներ: Հորդորեց աշխատանքներում ներգրավել մարզի համապատասխան կառույցներին, կրթական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին: Շեշտվեց, որ շրջակա միջավայրը մաքուր պահելը միայն այսօրվա խնդիր չէ, դա նաև դաստիարակության, կրթության խնդիր է, որի ուղղությամբ պետք է աշխատել դեռ նախադպրոցական հաստատություններից: Ծրագրի կետերի կատարման նպատակով նիստի ընթացքում քննարկվեցին նաև որոշ առաջարկներ և մտահղացումներ: Հանձնաժողովը պարբերաբար նիստեր կգումարի, որտեղ կքննարկվեն կատարված աշխատանքներն ու նոր առաջարկները: Ծրագրի շրջանակներում կատարվող բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրվի Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստ Ստրասբուրգում
ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստ Ստրասբուրգում

14:37

18 10 2017

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ...

Համայնքներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները. հյուրանոցային հարկի կիրառում
Համայնքներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները. հյուրանոցային հարկի կիրառում

17:00

29 09 2017

Սեպտեմբերի  29, 2017.  Երևան.   Հայաստանի Համայնքների Միությունը Երևանի...

Արևելյան գործընկերության ապագան. դեպի տեղական մակարդակ
Արևելյան գործընկերության ապագան. դեպի տեղական մակարդակ

14:09

20 09 2017

2017թ. սեպտեմբերի 12-ին կայացավ CORLEAP-ի տարեկան նիստը, որի ընթացքում քննարկվեց Արևելյան...

Ադրբեջանական կողմը հրաժարվեց իր բոլոր առաջարկներից
Ադրբեջանական կողմը հրաժարվեց իր բոլոր առաջարկներից

15:49

13 09 2017

Սեպտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության Տարածքային և տեղական...

Էներգաարդյունավետություն։ Տեղական ու տարածքային իշխանությունների դերը
Էներգաարդյունավետություն։ Տեղական ու տարածքային իշխանությունների դերը

15:44

13 09 2017

2017թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած CORLEAP-ի տարեկան նիստին ընդունվեց CORLEAP-ի զեկուցող,...

Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում.  Ուղերձ ՀՀ կառավարությանը
Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Ուղերձ ՀՀ կառավարությանը

13:59

12 09 2017

Հայաստանի համայնքները՝ ի դեմս համայնքների միասնական ձայնը ներկայացնող Հայաստանի Համայնքների...