Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը

20.01.2023

Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV (Alliance for Better City Governance) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: 

Ներկա են եղել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Պավել Չեպլակը, ՀՀ ՏԿԵՆ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեի , ՀՀ Լոռու և Շիրակի մարզպետարանների, Վանաձոր և Գյումրի համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչներ, ծրագրի տեղական և միջազգային փորձագետներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը (Ծրագրի ՂԿ անդամ), Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, ԵՄ Պատվիրակության համագործակցության բաժնի պետի տեղակալ Սիլյա Կասմանը, ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը (Ծրագրի ՂԿ անդամ), Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական՝ Ալբերտ Մարգարյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը (Ծրագրի ՂԿ անդամ) և «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Բրունո Մոնտարիոլն ու Սիլյա Կասմանը կարևորել են համայնքների կողմից իրականացվող ծրագիրն՝ ընդգծելով նրա բաղադրիչների հատուկ կարևորությունը։

ԴԱՇԻՆՔ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ողջունել է ներկաներին, անդրադարձել ծրագրի բաղադրիչներին, խոսել ծրագրի ընթացքի և առաջիկա անելիքների մասին: Միջոցառման ընթացքում ներկաներին ողջույնի խոսքն է հղել Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Ալբերտ Մարգարյանը, ապա փոխանցել նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը։ Համայնքի ղեկավարի խոսքում անդրադարձել է կատարվել ԴԱՇԻՆՔ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի կարևորությանը, մինչ այս իրականացված աշխատանքներին։ Վարդգես Սամսոնյանը մասնավորապես նշել է․ «ԵՄ ֆինանանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագիրը Գյումրու համար կարևոր ծրագրերից մեկն է քաղաքաշինության, ավելի մաքուր շրջակա միջավայր ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում, մասնավորապես, «կանաչ» հանրային տրանսպորտի կիրառման, պլաստիկ թափոնների վերամշակման ոլորտներում»։

ԴԱՇԻՆՔ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի նպատակն է` նպաստել Վանաձորի և Գյումրի համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...