Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմ. «ժողովրդավարական կայունության կարելի է հասնել տեղական մակարդակում եվրոպական չափանիշների կատարմամբ»։

Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմ. «ժողովրդավարական կայունության կարելի է հասնել տեղական մակարդակում եվրոպական չափանիշների կատարմամբ»։

13.03.2017

2017թ. մարտի 10-ին տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժոովի 110-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Կոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմը: Նրա ելույթը վերաբերում էր Կոնգրեսի ընթացիկ գործունեությանը և համագործակցություններին: 

Կոնգրեսի նախագահը նշեց երկու կառույցների միջև համագործակցության ոլորտները, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց տեղական մակարդակում կոռուպցիային և միգրացիային ուղղված գործողությունների վերաբերյալ: «Ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման վերաբերյալ Կոնգրեսի նոր ստուգացուցակը քննարկվել է երեկ կայացած Ժողովրդավարական ընտությունների խորհրդի նիստի ընթացքում, և դա Հանձնաժողովի հետ համագործակցության հստակ օրինակ է:- նշեց նա,- Ձեր հանձնաժողովի լրիվ անունը՝ Օրենքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողով, լիովին ընդգրկում է այն, ինչին մենք Կոնգրեսում ձգտում ենք հասնել տեղական և ռեգիոնալ մակարդակներում. ժողովրդավարական կայունություն՝ տեղական մակարդակում եվրոպական չափանիշների իրականացման միջոցով: Այս առումով մեր հիմնական գործիքը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան է՝ Կոնգրեսի դիտորդության իր մեխանիզմով»: Ելույթի վերջում տիկին Մուսլեր-Թորնսթրոմը անդրադարձավ Կոնգրեսի Հարավ-Միջերկրական ծրագրի մոնիթորինգային վերջին զեկույցներին և գործողություններին:

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ