ԵՄ Ռեգիոնների կոմիտեն իրականացնում է հետազոտություն ՏԻՄ-երի շրջանում թվային ճկունության վերաբերյալ

ԵՄ Ռեգիոնների կոմիտեն իրականացնում է հետազոտություն ՏԻՄ-երի շրջանում թվային ճկունության վերաբերյալ

29.01.2023

Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեն իրականացնում է թվային ճկունության վերաբերյալ հետազոտություն, որը կուսումնասիրի թվային ճկունության վիճակը տեղական և տարածաշրջանային իշխանությունների շրջանում։ 

Հետազոտության նպատակն է բացահայտել, թե ինչ լուծում են անհրաժեշտ և ինչ դրամաշնորհներ են օգտագործվում ազգային մակարդակում այդ ճկունությունն ուժեղացնելու համար։

Ուսումնասիրությունն ունի չորս հիմնական ուղղություն․

1․ Հասկանալ թվային ճկունության վիճակը և փորձը կիբերհարձակումների հետ ազգային մակարդակում,

2․ Նկարագրել եվրոպական տեղական և տարածաշրջանային իշխանությունների կողմից օգտագործվող ֆինանսավորման հնարավորությունները թվային ճկունության ոլորտում ներդրումների համար,

3․ Սահմանել պոտենցիալ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն ենթաազգային մակարդակում թվային ճկունությունը բարձրացնելու համար,

4․ Գնահատել թվային անկայունության արժեքը՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների անհրաժեշտությունը՝ երաշխավորելու հանրային ծառայությունների մատուցումը և քաղաքացիների ու ձեռնարկությունների տվյալների ամբողջականությունը։

Հետազոտությունն ավարտված կլինի 2023-ի ապրիլին։ Ուսումնասիրության շրջանակներում ցանկալի է, որպեսզի համայնքները ևս մասնակցեն հարցմանը և ներկայացնեն իրենց փորձը էլեկտրոնային ճկունության հարցում։ Խնդրում ենք պատասխան նամակով գրել ձեր համայնքի հետաքրքրվածության մասին հետևյալ էլ․ փոստով [email protected]։

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...