«Քաղհասարակության կազմակերպությունները, մասնավոր հատվածը համայնքների գործընկերներն են ՄԱԿ-ի 2030 թվականի օրակարգի իրականացման գործում»․ ԵԽ Կոնգրեսի փոխնախագահ

«Քաղհասարակության կազմակերպությունները, մասնավոր հատվածը համայնքների գործընկերներն են ՄԱԿ-ի 2030 թվականի օրակարգի իրականացման գործում»․ ԵԽ Կոնգրեսի փոխնախագահ

26.04.2023

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ներառյալ երիտասարդական կազմակերպությունները, ինչպես նաև մասնավոր հատվածը, քաղաքների և քաղաքապետարանների բնական գործընկերներն են ՄԱԿ-ի 2030 թվականի օրակարգի իրականացման գործում»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ և Կայուն զարգացման նպատակների գծով համազեկուցող Խավիեր Կադորեն։ 

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կկայանա 2030 թվականի օրակարգի միջնաժամկետ վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ի գագաթնաժողովը։

Կոնգրեսի համազեկուցողն ընդգծել է, որ «քաղաքացիները պետք է մնան ՄԱԿ-ի 2030-ի օրակարգի իրականացման առանցքում» և մատնանշել է ավելի ամուր գործընկերության և մշտական երկխոսության և խորհրդակցությունների կարևորությունը ազգային կառավարությունների և բոլոր տեղական դերակատարների՝ ներառյալ քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև։ Նա նաև կոչ է արել նման գործընկերություններ հաստատել տեղական իշխանությունների և տեղական դերակատարների միջև՝ կայուն զարգացման նպատակները հաջողությամբ տեղայնացնելու համար: Կոնգրեսի փոխնախագահը ընդգծել է․ «Քաղաքացիական հասարակությունն իր դերն ունի այս բազմամակարդակ գործընթացում»։

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...