Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը թարմացրեցին իրենց գործընկերության համաձայնագիրը

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը թարմացրեցին իրենց գործընկերության համաձայնագիրը

17.11.2017

Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությունը նոյեմբերի 8-ից12-ը հյուրընկալվեց Երևանում Հայաստանի համայնքների միության  քսանամյակի և Հայաստանում  տեղական ինքնառավարման համակարգի ներդրման 21-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ համաժողովին մասնակցելու համար :

«Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի համայնքների միության, Եվրոպայի Խորհրդի, ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի,  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ ջանքերով:

 ՀՀՄ-ը և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիան, թարմացրեցին 2015թ. ստորագրած  համագործակցության  համաձայնագիրը՝ նախապատվություն տալով կենտրոնացնել իրենց համատեղ գործողությունները հետևյալի շուրջ.

  • Գյուղական զարգացում  (գյուղատնտեսություն, խաղողագործություն, զբոսաշրջություն) ;
  • Գյուղական համայնքների կառավարում (ջրամատակարարում, աղբահանություն, կենցաղային թափոնների կառավորում, ժառանգության արժևորում) ;
  • Տեղական ժողովրդավարություն (ժողովրդավարական գործունեություն,  քաղաքացիական  մասնակցություն և պատասխանատվություն) ;
  • Աջակցություն  երեխաներին և երիտասարդներին (արվեստագիտության և կրթության բնագավառում գործունեություններ, ֆրանկոֆոնիայի զարգացում) ;
  • Տեղական իշխանությունների միությունների կառավարում և գործունեություն :

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...