Միության ռազմավարական նպատակները․

2015թ-ին ՀՀՄ-ի Խորուրդը որոշում կայացրեց Միության ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ` նպատակ ունենալով առավել հզորացնել մեր բազմանդամ կազմակերպությունը և օպտիմալացնել անդամ համայնքների շահերի պաշտպանության և անդամներին անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործընթացը
Միության հանրապետական խորհրդի անդամներից բաղկացած Ռազմավարության հարցերով աշխատանքային խումբը նախնական քննարկումների արդյունքում Եվրոպայի խորհրդի <> ծրագրի շրջանակներում ներգրավված փորձագետների աջակցությամբ մշակել են ռազմավարական պլանի հիմնական դրույթները, որոնք մայիս ամսվա ընթցաքում Ծաղկաձորում, Դիլիջանում, Աղվերանում եւ Ջերմուկում քննարկվել են ՀՀ բոլոր մարզերը ներկայացնող, քնարկումներին մասնակցելու հրավերն ընդունած 103 համայնքապետեր։
2016 թ. հուլիսին ՀՀՄ-ի հանրապետական խորհուրդը ընդունել է  կազմակերպության հնգամյա Ռազմավարական պլանը, որի շրջանակներում ձևակերպվել է կազմակերպության  հետևյալ ռազմավարական նպատակները՝

  • Տեղական ինքնակառավարման ոլորտում Միության կողմից իրականացվող շահերի պաշտպանության գործունեության ազդեցության մեծացում

Իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Միությունը իր կարևոր ներդրումն է ունեցել Հայաստոնւմ ՏԻ ոլորտի զարգացման մեջ, այն կշարունակի այս աշխատանքը  կիրառելով  շահերի պաշտպանության նոր գործիքներ և միասնական դիրքորոշումների մշակումը դարձնելով առավել մասնակցային: Հարկ է նշել նաև, որ ՇՊ առումով Միության աշխատանքը չի սահմանափակվելու միայն համայնքային ու ազգային մակարդակներում լոբբինգ իրականացնելով, քանզի Միությունը լուրջ դերակատարում ունի միջազգային մակարդակում և կարող է ներկայացնել իր անդամների շահերը մի շարք միջազգային կազմակերպություններում ու հաստատություններում:

  •  ՏԻՄ-երի կարողությունների զարգացում' ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով

Միությունն աշխատում է իր անդամ համայնքների՝ համայնքի ղեկավարների եւ համայնքային ծառայողների կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ իր անդամներին առաջարկելու է խորհրդատվական ծառայություններ՝ կիսելով իր ցանցի ներսում առկա լավագույն փորձը բոլոր անդամների հետ։ Անդամներին մատուցվող ծառայությունները կվերանայվեն՝ հատուկ շեշտադրում կատարելով անդամ համայնքների կարողությունների զարգացման ամենահրատապ կարիքների վրա։ Միությունն ակնկալում է, որ ՏԻՄ-երին տրամադրվող համապատասխան գիտելիքներն ու խորհրդատվությունը կնպաստեն ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ համայնքներում առկա հիմնախնդիրների լուծման վրա։
 

  • Միության գործունեության արդյունավետության բարձրացում' ինստիտուցիոնալ զարգացման միջոցով

Միության առաքելության իրականացումը ենթադրում է Միության մարդկային ու ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործում: Այս առումով հատկապես կարևոր է Միության աշխատակազմի կարողությունների զարգացումը, կառավարման համակարգի բարեփոխումը և ֆինանսական կայունության ապահովումը:

  •  Միության հանրային հաղորդակցության և հանրային կապերի գործառույթի զարգացում

Միության զարգացման ու արհեստավարժ և ազդեցիկ կազմակերպություն դառնալու համար Միությունն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Սրան հասնելու համար, ի թիվս այլոց, Միությանն անհրաժեշտ է կատարելագրծել իր ներքին և արտաքին հաղորդակցության համակարգերը'սահմանելով տեղեկատվության ստեղծման և տարածման նոր չափորոշիչներ: