ԾՐԱԳՐԵՐ

Ընթացիկ ծրագրեր

Իրականացված ծրագրեր

Ընթացիկ ծրագրեր

Մարտ 20-ըՙ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, նշվում է ամբողջ աշխարհում: Հայաստանում ֆրանկոֆոնիան կտոնվի մարտ և ապրիլ ամիսներին: 2017 Ֆրանկոֆոնիայի երկամսյակը կնշանավորվի տարբեր միջոցառումներով մի շարք համայնքներում` ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, համերգներ, բեմադրություններ, պոեզիա, հանդիպումներ, հեքիաթների ընթերցում, կրթական միջոցառումներ և այլն: Այդ միջոցառումները նպատակ ունեն խթանել ֆրանսերենը և աջակցել Ֆրանկոֆոնիայով հետաքրքրվող համայնքները: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի Համայնքների Միության կայքի Միջոցառումներ բաժնում:

Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) կարողությունների ամրապնդումը, որի արդյունքում այն կդառնա Հայաստանի կառավարման համակարգում ակտիվ մասնակից` արդյունավետ օգտագործելով սեփական ռեսուրսներն ու կարողությունները: Մի շարք գործողությունների, տեխնիկական և փորձագիտական աջակցության շնորհիվ ՀՀՄ-ն հնարավորություն կունենա բարելավելու իր ներքին կառավարումը, առաջարկելու կատարելագործված ծառայություններ իր անդամներին` նրանց շահագրգռելով միավորված ձայնով մասնակցել ապակենտրոնացման վերաբերյալ ներպետական քաղաքականության մշակման գործընթացին, ինչպես նաև ձևավորել կառավարման պետական մարմինների հետ խորհրդակցության մեխանիզմ` 2014թ. մարտին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ընդունված «Հայաստանում տեղական ժողովրդավարության վերաբերյալ» Թիվ 351 (2014) հանձնարարականի համաձայն:

2015թ-ից Համայաստանի համայնքների միությունը սկսեց սերտորեն աշխատել Էներջի Սիթիզ կազմակերպության և Ալևելյան Գործընկերության պետությունների այլ գործընկերների հետ: Համատեղ մշակվեց «Քաղաքապետերի դաշնագիր արևելք 2» ծրագիրը, որի իրանացումը սկսվեց 2016թ-ի մայիսի 1-ից։ Ծրագրի ընդհանուր տևողությունը կազմում է 48 ամիս կամ 4 տարի, իսկ ընդհանուր բյուջեն մոտ 4,200,000 Եվրո։ Ծրագիրը իրականցվում է Արևելյան Գործընկերության բոլոր 6 պետություններում, ըստ պետություններում համայնքապետարանների դաշնագրին միացած լինելու համամասնության։ Ծրագրի ընթացքում պետք է օժանդակություն ցոցաբերվի ՀՀ համայնքներին՝ դաշնագրին միանալու հետ կապված գորընթացներում, պետք է իրականցվի համայնքի էներգամենեջերների կարողությունների զարգացումը, պետք է պարբերաբար կազմկաերպվեն դոնորային հավաքներ, ինչպես նաև գտնել նոր ելքեր համայնքների «կայուն էներգետիկ ռազմավարական պլան»-ների իրականացման համար, փորձի փոխանակման նպատակով ուսոցողական այցեր, փոքրիկ դրամաշնորհներ և այլն։  

Հաշվի առնելով կլիմայի փոփոխության և համայքներում էներգաադրյունավետության խնդիրների կարևորությունը 2016թ-ի փետրվարի 26-ին ՀՀՄ հանրապետական խորհրդի նիստի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի էներգաարդյունավետ համայնքների դաշինքը», որի անդամներն են կազմում քաղսաքապետերի դաշնագրին միացած համայքները, ինչպես նաև նրանք, որոնք չեն միացել, սակայն ցուցաբերում են հետաքրքրվածություն էներգաարդյունավետության և էներեգախնայողության ոլորտում իրենց համայնքներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։ Այս դաշինքի նախագահն է հանդիսանում Երևանի քաղաքապետը։

2016թ-ի հունիսի 17-ին Հայաստանի համայնքների միությունը, կարևորելով կլիմայի փոփոխության և էներգաարդյոնավետության հետ կապված համաշխարհային խնդիրները, կանաչ տնտեսական աճը, կայուն զարգացումը և համայնքային բնակչության կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև այդ ամենին հասնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների գործուն մասնակցությունն ու ներգրավվածության անհրաժեշտությունը կազմակերպեց և անցկացրեց Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովը։ Համաժողովի հիմնական նպատակն է մեծ սեղանի շուրջ մեկտեղելու էներգաարդյունավետության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին, միջնորդներին ու շահառուներին, ինչպես նաև ծավալել առողջ քննարկումներ ոլորտում իրականացվող փոփոխությունների, առկա խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ։ 

2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը մի շարք հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ մրասին իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի նպատակներն են`ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը, ինը տնտեսական ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակումը, ՔՀԿ-ներ-Կառավարության և ՔՀԿ-ներ-ՏԻՄ-եր երկխոսության ստեղծումը, ինչպես նաև ՔՀԿ-ների կոալիցիաների կառուցումն ու զարգացումը: Ծրագրին օժանդակում է Եվրոպական Միությունը: Ծրագրում նախատեսված է նաև դրամաշնորհային կոմպոնենտ, որը պետք է տրամադրվի ծրագրի աշխատանքներում ներգրավված ՀԿ-ներին հանրային նշանակության խնդիրների լուծման, կոալիցիաների կայունության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների ﬕջև բարեկամության երկար պատմության մասն է կազմում: Ապակենտրոնացված համագործակցությունը ուղղված է տեղական համայնքների զարգացմանը և նպաստում է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների փորձի փոխանակմանը և համատեղ նշանակություն ունեցող խնդիրների քննարկմանը: Առաջին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Համաժողովը կայացավ Երևանում 2010 թ. հոկտեմբերին: Այն համախմբեց գրեթե երեսուն համայնքներ ներկայացնող 250 մասնակցի, որոնք կենտրոնացան չորս թեմաների շուրջ. տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում, ֆրանսերենի ուսուցանում, ինչպես նաև համագործակցությունների փոխադարձ բաշխում:   Համաժողոի ընթացքում Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվեց «Հայաստան» խումբ՝ որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Այդ խումբը ղեկավարում է Օ-դը-Սեն դեպարտաﬔնտի խորհրդի նախագահ և պատգամավոր պարոն Պատրիկ Դեվեճյանը: ՀՀՄ ներսում կազմավորվեց ՝ֆրանսիական Խումբ, որը ղեկավարում է Էջﬕածնի քաղաքապես Կարեն Գրիգորյանը: 2013 թվականի հոկտեմբերին Վալանսում  տեղի ունեցած Երկրորդ Համաժողովը եզրափակվեց մասնակից ֆրանսիական և հայկական տեղական համայնքների պատգամավորների կողﬕց Վալանսի Հռչակագրի ընդունմամբ, որը սահմանեց համագործակցության ոլորտային նպատակներ և առաջարկություններ՝ վերահաստատելով հետագա համագործակցության կարևորությունը: Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը անց է կացվել 2016թ. դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Համաժողովի ավարտին, 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ Երևանի հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները, որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը: 

Հայաստանի համայնքների միությունը հանդիսանում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի ջատագով և առաջ մղող կազմակերպություններից մեկը, որը ԱԳՆ համակարգմամբ աջակցում է համայնքներում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միևնույն ժամանակ բարձրացնելով ճանաչողությունը և մարդկանց ներգրավածությունը: Մարտ և ապրիլ ամիսներին Հայաստանի տարբեր համայնքներում Ֆրանկոֆոնիայի օրերը նշանավորվում են 600-ից ավել միջոցառումներով մի շարք համայնքներում` ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, համերգներ, բեմադրություններ, պոեզիա, հանդիպումներ, հեքիաթների ընթերցում, կրթական միջոցառումներ և այլն: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ին ընդառաջ միությունը ակտիվ մասնակցում է ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին: 

ՀՀՄ-ը անդամակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային (AIMF-ին) 2011 թվականին: AIMF-ը ավելի քան 265 քաղաքների ֆրանկոֆոն ընտրովի պաշտոնյաների 49 երկրներում տեղական իշխանությունների ազգային ասոցիացիաների ցանց է: Ասոցիացիաի նպատակներն են՝ ներկայացուցչական ժողովրդավարության ամրապնդում,  որոշումներ կայացնելու գործընթացում կանանց դերի արժևորում, տեղական համակարգված զարգացում: AIMF-ը աջակցում է տեղական իշխանություններին ապակենտրոնացման գործընթացներում և քաղաքաշինական քաղաքականության իրականացման գործում՝ Հազարամյակի զարգացման մարտահրավերների շրջանակներում: AIMF -ի ուշադրության կենտրոնում է համայնքների ղեկավարների արդյունավետ կառավարման կարողությունների զարգացումը: Իր ստեղծումից ի վեր AIMF-ը ֆինանսական ու ինստրտուցիոնալ աջակցություն է տրամադրել ավել քան 700 ծրագրերին՝ ջրի, կոյուղու, կայուն տնտեսական զարգացման, առողջապահության, կրթության, ժառանգության պահպանության, ինչպես նաև մունիցիպալ ծառայությունների արդիականացման և համայնքային պաշտոնյաների վերապատրաստման ոլորտներում:

Իրականացված ծրագրեր

Եվրոպական Հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունը մեկնարկել է 2008թ-ին «Կլիմայի և Էներգետիկայի ԵՄ 2020» փաթեթի հաստատւմից հետո: Այն նպատակ ունի օժանդակելու տեղական իշծանությունների կողմից կայուն էներգետիկ քաղաքականությունների իրականցմանը։ Հիմնվելով կառավարման հաջողված մոդելի վրա 2014թ-ին արդեն իսկ սկսվեց «Քաղաքապետերը ադապտացնում են» նախաձեռնությունը, իսկ արդեն 2015թ-ին այս երկու նախաձեռնությունները միացվեցին իրար՝ դառնալով «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգետիկայի», իսկ նախաձեռնության ժամանակահատվածը հետաձգվեց մինչև 2030 թվականը։ 2013թ-ից Հայաստանի համայնքների միությունը միացավ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը՝ որպես նախաձեռնության ազգային աջակից կազմակերպություն։ Որպես նախաձեռնության աջակից կազմակերպություն՝ Միությունը օժանդակեց և շարունակում է օժանդակել նախաձեռնության մասին տեղեկատվության տարածմանը ՀՀ համայնքների շրջանակներում, ինչպես նաև սկսած 2013թ-ից սկսեց օժանդակել «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք 1» ծրագրի իրականցմանը Հայաստանում։ Միության ջանքերով այս տարիների ընթացքում նախաձեռնությանը միացան ավելի քան 18 համայնքներ, ինչպես նաև միության լոբբինգի արդյունքում, որոշ համայնքներ ստացան նաև փոքր դրամաշնորհային աջակցություն իրենց «Կայուն էներգետիկ ռազմավարական պլանները» մշակելու համար էքսպերտներ վարձակալելու համար։