«Նոր կյանք հին իրերին» ծրագիր համայնքների համար

«ԱԲԻՈ» տան և այգու համար առևտրի համալիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ /միջնորդությամբ/ և օժանդակությամբ նախաձեռնել է «Նոր կյանք հին իրերին» ծրագիրը, որի նպատակն է աջակցել համայնքներում գյուղացիական տնտեսությունների, բնակչության կենսապայմանների արդիականացմանը եւ բարելավմանը, նպաստել նրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում «ԱԲԻՈ»-ն իրականացնում է հին չօգտագործվող «մոռացված» իրերի փոխհատուցում ճկուն համակարգով՝

• գնահատված գումարի չափով անմիջապես անվճար ձեռքբերում տեղում առեւտրի համալիրի ավելի քան 5,000 տեսականուց, այդ թվում այգու մշակման համար անհրաժեշտ գործիքներ, պարատանյութ, բույսեր եւ սերմեր, առանձնատան այգու կահույք, այլ /մանրամասն http://brabion.am/catalog/garden-abio կայքում/.
• վճարում «ԱԲԻՈ»-ն համալիրում իրացումից հետո.
• ապրանքատիրոջ կողմից մինչեւ 50% գնահատված արժեքի զեղճի դեպքում վերջնական գումարի վճարում անմիջապես տեղում։

Գնահատումը իրականացվում է «ԱԲԻՈ»-ի մասնագետի կողմից տեղում։

Անհրաժեշտության դեպքում իրերի տեղափոխումը այգեգործական հիպերմարկետ կարող է իրականացվել «ԱԲԻՈ»-ի կողմից։

ՀԻՆ ՉՕԳՏԱԳՈԾՎՈՂ «ՄՈՌԱՑՎԱԾ» ԻՐԵՐ ունենալու դեպքում զանգահարել ՝ 099520256:

Հայաստանի համայնքների միություն

Չարենց 1, 0025 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ.` +374 10 57 45 01

Էլ․ փոստ՝ [email protected]

Կայք՝ www.caa.am