«Պետք է ուժեղացնել տեղական իշխանությունների դերակատարությունը շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հարցում որոշումների կայացման գործընթացում»․ ԵԽ Կոնգրեսի խոսնակ

«Պետք է ուժեղացնել տեղական իշխանությունների դերակատարությունը շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հարցում որոշումների կայացման գործընթացում»․ ԵԽ Կոնգրեսի խոսնակ

11.08.2022

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի խոսնակ Հարալդ Բերգմանը կարևորել է այն, որ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որի համաձայն՝ մաքուր, կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքը սահմանվում է որպես համընդհանուր իրավունք։ Նրա համոզմամբ՝ առողջ միջավայրի իրավունքը մարդու համընդհանուր իրավունք է և արտակարգ իրավիճակ կառավարման բոլոր մակարդակների համար։

ԵԽ Կոնգրեսի խոսնակն ընդգծել է․ «Այս ամրագրումն ուղենիշային զարգացում է, որը ցույց է տալիս միասնական գործողությունների հրատապությունը կառավարման բոլոր ոլորտներում, որպեսզի պահպանենք շրջակա միջավայրը և պայքարենք կլիմայի փոփոխությունների դեմ»։ Նա հիշեցրել է, որ Կոնգրեսը հետևողականորեն պաշտպանել է տեղական և տարածաշրջանային իշխանությունների վճռորոշ և առաջատար դերն այս հարցում։ Այնուհետև շարունակել է․ «Կոնգրեսը համոզված է, որ անվտանգ և առողջ միջավայրը մարդու իրավունքներից օգտվելու նախապայմանն է, և դա ընդհանուր պատասխանատվություն է»։ Այս առիթով Կոնգրեսի խոսնակն ընդգծել է, որ պետք է ուժեղացնել տեղական և տարածքային  իշխանությունների դերակատարությունն այս ոլորտում որոշումների կայացման գործընթացում։

Նշենք, որ ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Ստամբուլում ընդունվել է այս մասին զեկույց, որը ներառված է Կոնգրեսի 43-րդ նստաշրջանի օրակարգում։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 25-27-ը Ստրասբուրգում։

Կոնգրեսն առաջարկում է Խարտիայի լրացուցիչ արձանագրություն կազմել, որը երաշխավորում է տեղական կառավարումը բնապահպանական հարցերում և բարձրացնում տեղական և տարածքային իշխանությունների իրազեկությունը:

Ավելին, տեղական իշխանություններին աջակցության համար Կոնգրեսը պատրաստում է Մարդու իրավունքների ուղեցույցի երրորդ հատորը, որը նախատեսված է տեղական  և տարածքային ընտրված ներկայացուցիչների համար շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով, որը կհրապարակվի 2022 թվականի հոկտեմբերին։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

14:41

20 05 2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...