«Միջազգային ճգնաժամը տեղական մակարդակում ունի սուր ազդեցություն. տեղային լուծումներ պետք է գտնել». Իռլանդիայի նախարար

«Միջազգային ճգնաժամը տեղական մակարդակում ունի սուր ազդեցություն. տեղային լուծումներ պետք է գտնել». Իռլանդիայի նախարար

27.10.2022

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանի ընթացքում Իռլանդիայի տեղական ինքնակառավարման պետական նախարար Փիթեր Բուրկեն, անդրադառնալով Ուկրաինայում պատերազմին, հայտարարել է. «Միջազգային ճգնաժամն ունի տեղական մակարդակում սուր ազդեցություն»: Նախարարը բարձր է գնահատել ԵԽ Կոնգրեսի առանցքային դերակատարությունը պատերազմի դժվարություններից տուժած Ուկրաինայի քաղաքներին և շրջաններին օգնելու հարցում։

Նշելով Իռլանդիայի նախագահության աջակցությամբ Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովի անցկացման ծրագրի մասին՝ նա ընդգծել է Կոնգրեսի զգալի ներդրումը Բարձր մակարդակի մտորումների խմբի աշխատանքում։ Եվրոպայի խորհրդի ապագայի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար: Նա շեշտել է. «Կոնգրեսի աշխատանքը եղել է նաև մեր Նախագահության առաջնահերթությունների առանցքային տարրը, որոնք ուղղված են եղել մարդու իրավունքների խթանմանը, մասնակցային ժողովրդավարությանը, երիտասարդների ներգրավվածությանը և ներառմանը»: Նախարարն ընդգծել է նաև երիտասարդ սերունդներին ժողովրդավարական գործընթացներում ներգրավելու անհրաժեշտությունը, որոնք ազդում են նրանց ներկայի և ապագայի վրա:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...