Ինտերակտիվ պարապմունք-վիկտորինա` Սևանի «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում
21.06.2023
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո:
Սևան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվեց հերթական միջոցառումը, այս անգամ` Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում:
Դաստիարակչուհի Ռուզան Աղաջանյանի` ավագ խմբի սաներին միավորել էր բնության պահպանության խնդիրը` էներգախնայողության, մաքուր էներգիա ստանալու բաղադրիչներով:
Ինտերակտիվ պարապմունք-վիկտորինան հագեցած էր դիդակտիկ պարագաներով, ուղեկցվում էր տեսանյութերով:
Տեսանյութերի հեղինակներն ու մասնակիիցները երեխաներն էին, որոնք իրենց վարքագծով, մոտեցումներով քարոզում էին բնության նկատմամբ հոգատարություն, սեր, բնության պահպանությանն ուղղված կոնկրետ գործողությունների մշակում:
Փոքրիկներն իրենց պարապմունքի վերջում կարողացան անցում կատարել դեպի մաքուր բնություն, որտեղ ամեն ինչ ներդաշնակ է, հարմարավետ ու անվտանգ: Հիշեցնենք, որ Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
02:58
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
02:50
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
07:25
14 05 2024
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ