ԵԽ Կոնգրեսը կարևորել է մարզերի և համայնքների միջև լավ համակարգումը՝ խորհրդակցելով տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիաների հետ

ԵԽ Կոնգրեսը կարևորել է մարզերի և համայնքների միջև լավ համակարգումը՝ խորհրդակցելով տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիաների հետ

27.10.2022

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 43-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել է կառավարման դանիական փորձը: Ներկայացվել է Կոնգրեսի պատրաստած զեկույցը: 

Ըստ այդմ՝ Դանիայի կառավարման համակարգը Եվրոպայի տարածքում ամենաապակենտրոնացվածներից մեկն է:

Զեկույցում կարևորվում է քաղաքապետարանների պատասխանատվության լայն շրջանակը և նրանց դերը Դանիայի բարեկեցության համակարգում և կենտրոնական կառավարության ու տեղական իշխանությունների միջև խորհրդակցության և համագործակցության մշակույթը:

Զեկուցողներ Խավիեր Կադորեն (Ֆրանսիա) և Կարլա Դեժոնյեն (Բելգիա) հայտարարել են, որ Դանիան այս առումով մեծ փորձ ունի: Բայց նաև զեկուցողները փաստել են, որ Դանիան դեռ չի ստորագրել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը: Նրանք Դանիայի իշխանություններին կոչ են արել ստորագրել այդ արձանագրությունը: 2007-ին լայնածավալ վարչատարածքային բարեփոխումներից 15 տարի անց Դանիայի տեղական ինքնակառավարման համակարգն այժմ բախվում է լւրջ մարտահրավերների: Զեկուցողները նշում են, որ մարզերի և համայնքների միջև իրավասությունների բաշխումն առողջապահական ծառայությունների մատուցման հարցում դարձել է ավելի ու ավելի դժվար վերջին տարիներին, և յադ հարցը պահանջում է հատուկ ուշադրություն կառավարության բոլոր մակարդակների կողմից:

Կոնգրեսը խորհուրդ է տալիս Դանիային վերանայել համագործակցության շրջանակը և համայնքների և համայնքների միջև առողջապահական ծառայությունների մատուցման վերաբերյալ խնդիրների բաշխումը` խորհրդակցելով տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաների հետ` նպատակ ունենալով բարելավել համագործակցությունը և բարձրացնել առողջապահական համակարգի կայունությունը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...