«Համայնքներն և ռեգիոններն ամենալավ հարթակն են ապահովում սերունդների միջև փոխգործակցության համար»․ ԵԽ Կոնգրեսի խոսնակ

«Համայնքներն և ռեգիոններն ամենալավ հարթակն են ապահովում սերունդների միջև փոխգործակցության համար»․ ԵԽ Կոնգրեսի խոսնակ

15.08.2022

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի՝ երիտասարդության հարցերով խոսնակ Լաուրա Լաուրոն կարևորել է սերունդների միջև համագործակցությունը։ Նա, հղում կատարելով 2022-ին Երիտասարդության միջազգային օրվա առիթով ընդունված կարգախոսին՝ «Սերունդների համերաշխություն․ ստեղծելով աշխարհը բոլոր տարիքի մարդկանց համար», շեշտել է, որ սերունդների միջև համագործակցոըւթյունը պիտի լինի ավելի ուժեղ, որպեսզի ավելի ներառական և ժողովրդավարական հասարակություն կառուցվի։

Նա հայտարարել է․ «Մեր քաղաքները, գյուղերը և ռեգիոններն ամենալավ հարթակն են ապահովում սերունդների միջև փոխգործակցության համար։ Համայնքային մակարդակում է, որ տարեցներն ու երիտասարդները կարող են համագործակցել, սովորել միմյանցից և փնտրել, գտնել հստակ լուծումներ: Սերունդներիր միջև սերտ համագործակցությունը կարող է նպաստել գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու հարցում»:

Լաուրա Լաուրոն իտալական փորձից որոշ օրինակներ է բերել, երբ Քովիդ համավարակի օրերին երիտասարդները կարիքի մեջ գտնվող տարեցներին սնունդ են մատակարարել։

Կոնգրեսի խոսնակը հայտարարել է, որ սերունդների միջև համերաշխությունը պետք է կառուցվի երկու մեթոդով․ տեղական և տարածքային իշխանություններին քաջալերել, որպեսզի իրենց համայնքներում նրանք իրագործեն այս սկզբունքները, օրինակ՝ հիմնեն երիտասարդական խորհուրդներ և իրականացնեն մենթորական ծրագրեր երիտասսրադ քաղաքական գործիչների համար։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

14:41

20 05 2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...