Բնապահպանական հեծանվային արշավ՝ Սևանում

Բնապահպանական հեծանվային արշավ՝ Սևանում

21.06.2023

Հունիսի 21-ին Սևանի հեծանվային ակումբի հեծանվորդները, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, իրականացրին բնապահպանական խորագրով հեծանվային արշավ:

Մեկնարկը տրվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից: Երթուղին ընդգրկում է Սևան /ներառյալ` Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերը/-Լճաշեն-Գագարին-Գեղամավան-Ծաղկունք-Վարսեր բնակավայրերը: Բնակավայրերով անցնելիս հեծանվորդները տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին:
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո:
Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...