Համայնքները քաղաքացիական մասնակցության լավ օրինակներն այսուհետ կարող են ներկայացնել ԵԽ Կոնգրեսի BePART առցանց հարթակում

Համայնքները քաղաքացիական մասնակցության լավ օրինակներն այսուհետ կարող են ներկայացնել ԵԽ Կոնգրեսի BePART առցանց հարթակում

25.07.2022

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, Միջազգային ՀԿ-ների համաժողովը, Եվրոպայի խորհրդի Ընտրությունների և մասնակցային ժողովրդավարության բաժինը մշակել են առցանց հարթակ զարգացնելու քաղաքացիական մասնակցությունը։ Այն կոչվում է BePART (մաս կազմիր)։ 

Այս հարթակը հնարավորություն է տալիս տեղական իշխանություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին քաղաքացիական մասնակցության օրինակներ ներկայացնել և փոխանակվել իրենց ստացած փորձով։

Այս հարթակի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա Կոնգրեսի 43-րդ նստաշրջանի ժամանակ, որը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերին։

Եթե ձեր համայնքում քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներգրավված է որոշումների կայացման գործընթացում և դուք ուզում եք այս ոլորտում ձեր փորձը ներկայացնել մյուսներին, ապա ձեր լավագույն փորձը՝ որպես համայնք կարող եք ներկայացնել այս հարթակում հետևյալ հղմամբ։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

14:41

20 05 2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...