Կայուն զարգացման խթանումը Արևելյան գործընկերության երկրներում

Կայուն զարգացման խթանումը Արևելյան գործընկերության երկրներում

26.10.2016

Տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերը էներգաարդյունավետության խթանման գործում:

Հայաստանի համայնքների միության նախագահ պրն. Էմին Երիցյանի ելույթը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի ելույթս սկսել՝ նախ որպես Էներգաարդյունավետության թեմայով Արևելյան գործընկերության Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) զեկուցող՝ միաժամանակ նաև Հայաստանի ենթաազգային իշխանությունների տեսանկյունից:

Անցյալ տարի Երևանում կայացած Արևելյան գործընկերության Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) Բյուրոն որոշեց, որ պետք է մշակվեն թեմատիկ զեկույցներ ռազմավարական այն ոլորտների վերաբերյալ, որոնք ընտրվել են՝ համաձայն Արևելյան գործընկերության առաջնահերթությունների: Այդ զեկույցների նպատակը պետք է լինի՝ արձանագրել քաղաքական ոլորտներում առաջընթացը՝ ցույց տալով տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերակատարումը և կոնկրետ ներդրումները:

Այդպիսով, որոշվեց, որ էներգաարդյունավետությունը պետք է տեղ գտնի Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարներին ուղղված Արևելյան գործընկերության Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) քաղաքական ուղերձում: Դա կընդգծի ռեգիոնների և քաղաքների դերը և այն, որ տեղական մակարդակում ներդրում կատարելը տնտեսությունը դարձնում է ավելի մրցունակ՝ հանգեցնելով տեղական աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին:

Պատճառները բավականին ակնհայտ են՝ եթե հաշվի առնենք Քաղաքապետների դաշնագրի հավաքած քաղաքական թափը, կլիմայական մարտահրավերների հաղթահարման հարցում COP 21-ում ենթաազգային իշխանությունների դերի ճանաչումը, ինչպես նաև տեղական և ռեգիոնալ իշխանությունների արդյունավետ ներգրավումը և գովելի ջանքերը՝ ի աջակցություն կայուն և մատչելի էներգիայի: Բացի այդ, զգալի աջակցություն է տրամադրվում ԵՄ մակարդակով՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում էներգետիկ ոլորտում համագործակցությանն ավելի մեծ տեղ հատկացնելու համար՝ որպես անվտանգության միջոց և կայուն տնտեսական զարգացման գրավական:

Կցանկանայի կարևորել նաև էներգետիկայի ոլորտում տեղական և ռեգիոնալ իշխանությունների դերի ընդհանուր գնահատում իրականացնելու նախաձեռնությունը, ինչը վերաբերում է նաև հարավային Միջերկրածովյան գործընկերներին: Եվրո-Միջերկրական ռեգիոնալ և տեղական ասամբլեան(ARLEM) նույնպես այս թեմայի շուրջ զեկույց է նախապատրաստում:

Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կիսում ենք նույն մտահոգությունները և գործունեության ոլորտը՝ամրապնդելով մեր ուղերձը ազգային մակարդակով և ԵՄ-ում: Բացի այդ, օգտակար կլինի նաև լավագույն փորձերի փոխանակումը: Երեք շաբաթից մասնակցելու եմ Եվրո-Միջերկրական Տեղական և ռեգիոնալ ասամբլեայի (ARLEM) նիստին, որը տեղի է ունենալու COP22-ի շրջանակներում Մարրաքեշում:

Այնտեղ պետք է զեկույցի համար հավաքեմ համապատասխան տվյալներ, որոնք պետք է հիմնված լինեն տեղական և ռեգիոնալ իշխանությունների կողմից արդեն ձեռնարկված միջոցառումների վերլուծության վրա և խորհրդատվություն տրամադրեն անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ: Ի հավելումն դրան, այդ միջոցառումների իրականացման համար մենք պետք է ուսումնասիրենք այն եղանակները, որոնցով տեղական և ռեգիոնալ իշխանությունները պետք է ուժեղացվեն: Կարևոր է ուսումնասիրել, թե ինչ մակարդակով են տեղական և ռեգիոնալ իշխանությունները ներգրավված ազգային էներգաարդյունավետության գործողությունների պլանների ձևավորման և կատարման մեջ, և թե ինչպիսին է կապը ազգային և տեղական/ռեգիոնալ գործողությունների պլանների միջև: Սա կարող է առանցքային դեր խաղալ ֆինանսավորումն ապահովելու համար, ինչը շատ կարևոր է: Մեր երկրներից շատերի համար էներգետիկ ծախսերի կրճատումը քաղաքական օրակարգում ամենակարևոր հարցերից մեկն է, որն ուղղված է էներգիայի սպառման բարձր մակարդակի արդյունքում տնտեսության վրա բեռի թեթևացմանը: Անգամ քաղաքական բավարար կամքի և իրավական ու օրենսդրական համարժեք դաշտի առկայության դեպքում կարող են ի հայտ գալ բազմաթիվ խոչընդոտներ, ինչպիսիք են, օրինակ, տեղական ռեսուրսների անբավարար մակարդակը կամ անբարենպաստ ներդրումային միջավայրը:

Վերջին տարիներին ապակենտրոնացման ջանքերի շնորհիվ տեղական մակարդակում ավելացել են իրավասությունները և պարտականությունները, չնայած որ ոչ միշտ են դրանք ուղեկցվում ֆինանսական անհրաժեշտ աջակցությամբ և կարողություների ամրապնդմամբ: Տեղական և ռեգիոնալ իշխանությունները ոչ միշտ են կարողանում հիմնվել իրենց սեփական փորձի վրա և ի վիճակի չեն լինում մշտապես օգտվել արտաքին խորհրդատուների ծառայոթւյուններից: ծառայություններից: Մրցակցությունը, որակավորման բարձրացումը, մատչելիությունը և հասանելիությունը միասին նպաստում են զարգացմանը:

Արևելյան գործընկերության Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) անդամների շրջանում հարցաթերթիկների միջոցով հարցում է անցկացվել՝ տեղական էներգետիկ քաղաքականության կամ կայուն զարգացման տեղական քաղաքականության ձևավորման և իրականացման գործընթացում իրենց ներգրավվածության վերաբերյալ, որոնց իրականացումը կհանգեցնի էներգաարդյունավետության զարգացմանը:
Նրանց նաև առաջարկվել էր ցուցադրական օրինակներ ներկայացնել, ինչի արդյունքում վկայակոչվեցին շատ հետաքրքիր նախագծեր՝ շենքերի, փողոցային լուսավորության, էկոլոգիապես անվտանգ հասարակական տրանսպորտի և բնապահպանական հարցերի շուրջ, ինչպես նաև էներգախնայողության բնագավառում երեխաների կրթության վերաբերյալ:

Ուրախ ենք նկատել, թե ինչքան շատ բան կարող է արվել առկա ռեսուրսներով: Պետք է ոգեշնչվել նմանատիպ հաջողության պատմություններով և տարածել դրանք՝ էներգախնայողության օգուտի և լրացուցիչ աջակցությամբ առկա ներուժի բացահայտման հնարավորության մասին իրազեկության բարձրացման նպատակով: Էներգաարդյունավետության ոլորտում ներդրում կատարելը բազմակի օգուտ է բերում: Այն շահեկան է բնապահպանական տեսանկյունից և թույլ է տալիս, որ ռեսուրսները վերաբաշխվեն այլ ծառայությունների համար՝ ի շահ քաղաքացիների բարեկեցության: Դեռ շատ անելիքներ կան, և շատերը դեռ կհամոզվեն, որ էներգաարդյունավետության ոլորտում ներդրումները կարող են նաև կարճաժամկետ շահույթ բերել: Կոնկրետ ի՞նչ գործողություներ կարող են տեղական և ռեգիոնալ իշխանությունները նախաձեռնել: Կարող են հաշվի առնել էներգետիկ արդյունավետության չափանիշները հանրային գնումների տենդերների ժամանակ, նախաձեռնել երիտասարդական գովազդային արշավներ՝ ցույց տալու համար էներգախնայողության օգուտները, աջակցել կենտրոնական իշխանություններին՝ խոչընդոտները և հնարավորությունները հայտնաբերելու հարցերում, ինչպես նաև արդյունավետ օգտագործել առկա հարթակները և ժողովները՝ փորձի փոխանակման և պրակտիկա ձեռք բերելու նպատակով:

Այս առումով այսօրվա միջոցառումը հիանալի հնարավորություն է տալիս տեղեկանալու համար, թե ինչպես են տեղական և ռեգիոնալ իշխանությունները շահում Արևելյան գործընկերության հիմնական նախաձեռնություններից՝ կայուն քաղաքային զարգացման և էներգետիկայի ոլորտներում, մասնավորապես՝ Քաղաքապետների դաշանգիր Արևելք-ի շրջանակներում:

Անհամբեր սպասում եմ առաջիկա նիստերին՝ զեկույցի համար համապատասխան տեղեկատվության ակնկալիքով: Կանխավ շնորհակալություն այս նախագծում Ձեր արժեքավոր ներդրման համար:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...