ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

February

24

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները՝ վարչապետի մարզային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն մարզի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:

 Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, հիշյալ նախարարության պաշտոնատար անձինք, մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման և կազմման նպատակով ձևավորված աշխատանքային խումբը, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարները:

DOWNLOAD

Քննարկման շրջանակներում Վ. Տերտերյանը մասնակիցներին է ներկայացրել օրակարգային հարցերի ուղությամբ տարվող աշխատանքների համակողմանի կազմակերպման կարևորությունները և շեշտել , որ համապատասխան ռազմավարությունն ու զարգացման ծրագրերը բխում են վերջերս ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների բովանդակությունից և պետք է ապահովեն վերջիններիս լիարժեք իրագործումը:
    ՀՀ Կոտայքի մարզպետն իր խոսքում ևս անդրադարձել է մարզի զարգացման ռազմավարության մշակման գերակայություններին, ինչպես նաև համայնքերի զարգացման հնգամյա ծրագրերի կազմման աշխատանքները պատշաճ և ներկայացված պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտություններին:

DOWNLOAD