Էմին Երիցյանն ու Գիյոմ Նարժոլեն քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր
02.12.2020
Հայաստանի համայնքների միության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի ու համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեի հանդիպումը:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել զարգացնել, էապես բարձրացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը՝ հատկապես հաշվի առնելով այն նոր պայմանները, որոնք ձևավորվել են COVID-19 համավարակի ժամանակահատվածում և հետպատերազմական փուլում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համագործակցությունը երկու երկրների համայնքների և ռեգիոնների միջև՝ հաշվի առնելով նաև ֆրանսիական գործընկեր համայնքների ունեցած փորձը, տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը:
Զրուցակիցները նաև մեծապես կարևորել են և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները:
Զրուցակիցները նաև կարևորել են պարբերաբար քննարկումների անցկացումը, որոնց արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը:
Հայաստանի համայնքների միություն
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct