Նախաբան
Հայաստանում ազգային և համայնքային մակարդակում զբոսաշրջության զարգացումը հիմնական գերակայություններից է։ Տնտեսական, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման խթանման, տեղական տնտեսության համար բարենպաստ միջավայր ձևավորելու գործիքները տեղական ինքնակառավարման մարմինների մոտ սահմանափակ են։ Բացակայում է նաև բիզնես միջավայրի հետ հետադարձ կապի ֆիսկալ գործիքները։
2017 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհուրն ընդունել էր ՀՀ կառավարությանն ուղված ուղերձ, որում նաև կոչ է արվում. «Ընդլայնել համայնքների ֆինանսական կարողությունները, մասնավորապես օրենքով սահմանված հյուրանոցային հարկի կիրառման և եկամտահարկից ուշահութահարկից մասհանումների իրականացման միջոցով, որի արդյունքում համայնքները կարող են դառնալ տնտեսական զարգացման շահագրգիռ շարժիչներ»։
Հյուրանոցային հարկի կիրառումը նաև ապակենտրոնացման ու հանրային մարմինների միջև ռեսուրսների արդարացի բաշխման հարց է։
- Շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ քննարկել հյուրանոցային հարկի կիրառման հարցը։
- Ապահովել համայնքների, պետության, տուրինդուստրիայի կառույցների ներկայացուցիչների միջև շահագրգիռ երկխոսությունը և համագործակցությունը։ Ստեղծել երկխոսության հարթակ ոլորտի հիմնական դերակատարների միջև։
- Համայնքների և Հայաստանի համայնքների միության դիրքորոշումը հնչեցնել և հասանելի դարձնել բոլոր գործընկերներին։