Կարվել է 4000 դիմակ և անվճար բաժանվում է Հրազդանի քաղաքացիներին, կանգառներում տեղադրվել են ալկոգելեր. Սևակ Միքայելյան
20.03.2020
Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք տեղեկություններ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կորոնավիրուսի կանխարգելման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Զրուցեցինք Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի հետ:
-Ի՞նչպես է կյանքն այս օրերին ընթանում Հրազդան համայնքում:
-Հրազդան համայնքում կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Ուղղակի փողոցներն են սակավամարդ. մարդկանց շարժն է պակասել, ինչը նորմալ եմ գնահատում այս արտակարգ դրության պայմաններում: Խուճապ բացարձակ չկա, քաղաքացիներն իրազեկվում են, պահպանում են հիգիենայի պայմանները: Համայնքում ամեն ինչ նորմալ է:
-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հրազդան համայնքում կորոնավիրուսի կանխարգելման համար:
-Վերջին օրերին համայնքում իրականացվում են բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ախտահանվում են ներհամայնքային կանգառները, որտեղ տեղադրված են նաև ալկոգելեր: Ախտահանվում են ճանապարհները, բազմաբնակարան շենքերի մուտքերի աստիճանավանդակները, բազրիքները, քաղաքապետարանի աստիճանավանդակները, աստիճանները, քաղաքապետարանում ևս տեղադրված են ալկոգելեր, քաղաքացիներին ենք իրազեկում, թե ինչպես վարվել արտակարգ դրության պայմաններում: Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացնում ենք:
-Համայնքն այսօր ինչի՞ կարիք ունի կորոնավիրուսի դեմ պայքարում, արդյոք պարա՞ստ էին մեր համայնքները այս վիրուսին դիմակայելուն:
-Զերծ կմնամ այլ համայնքների՝ պատրաստ լինելու հետ կապված գնահատականներ տալ, սակայն մի բան հավելեմ, որ վիրուսի տարածումն անկանխատեսելի էր, և այս միջոցառումներից ելնելով՝ տեսնում ենք, որ համայնքներն, իհարկե, պատրաստ էին դիմակայելու: Մեր համայնքն ամեն անկանխատեսելի միջոցառման էլ պատրաստ է, այս դեպքում՝ նույնպես: Կարողանում ենք իրականացնել բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Այո, մենք պատրաստ էինք, և բոլոր համայնքները նույնպես պատրաստ են այս անկանխատեսելի համաճարակին դիմակայել:
-Ի՞նչ հետաքրքիր նախաձեռնությամբ է այս օրերին համայնքը հանդես գալիս:
- Իմ նախաձեռնությամբ՝ կարվել են 4000 դիմակներ, որոնք անվճար բաժանվում են քաղաքացիներին, մասնավորապես խոցելի խմբերին: Մենք կարևորում ենք մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը, ուստի պաշտպանիչ դիմակները պատրաստվել են բացառապես հիգիենիկ պայմաններում: Այս պահին հկ-երի կամավորների օգնությամբ դրանք բաժանվում են մեր քաղաքացիներին, մասնավորապես խոցելի խմբերին: Արտակարգ դրության օրերին մանկապարտեզները չեն աշխատում, ուստի այդտեղ պահեստավորված մթերքը բաժանվելու է միայնակ ծերերին և անապահովներին: Իմ որոշմամբ՝ ստեղծվել է այդ հարցով հանձնաժողով, և այդ սնունդն այսօր կամավորները համայնքի աշխատակիցների հետ միասին բաժանելու են միայնակ ծերերին, բազմազավակ, անապահով ընտանիքներին: Արդեն մեկնարկել են այդ աշխատանքները: Հրազդան համայնքում գործող բոլոր ակտիվ ՀԿ-ները, զերծ մնալով ինքնագործունեությունից, համախմբվել են համայնքապետարանի և համայնքի ղեկավարի շուրջ և իրենց պատրաստակամությունն են հայտնել այս օրերին ինչով հնարավոր է աջակցել համայնքի ղեկավարին և լինել համայնքի կողքին:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct