Աշխատանքային հանդիպում՝ Թալինի համայնքապետարանում
13.07.2023
Հուլիսի 12-ին Թալինի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում նվիրված ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման հարցաշարի ներկայացմանը և քննարկմանը:
Հարցաշարը մշակվել է ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով դյուրացնել և համակարգել ելակետային տվյալների հավաքագրման և հետագա վերլուծության գործընթացը և, հետևաբար, արագացնել համայնքների կողմից ջերմոցային գազերի արտանետումների ելակետային կադաստրի հաշվառման գործընթացը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աջակիցն ու գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը։
«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը եվրոպական հիմնական կամավոր շարժում է, որը տեղական իշխանություններին ներգրավում է կայուն էներգետիկ և կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման գործընթաց: 2008 թվականին իր մեկնարկից ի վեր նախաձեռնությունն աստիճանաբար վերածվել է համաշխարհային համայնքային շարժման՝ տարածվելով նախ դեպի Եվրոպայի արևելյան, ապա հարավային հարևան երկրներ:
Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել տեղական մակարդակով գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը: Մասնավորապես, համայնքները պարտավորվում են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն իրենց տարածքում առնվազն 30%-ով (հիմնականում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով), ինչպես նաև բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին։
Այս հանձնառությունները վերածվում է կոնկրետ միջոցառումների և ծրագրերի՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի իրականացման միջոցով, որը ներառում է ռազմավարություններ և հիմնական գործողություններ, որոնք տեղական իշխանությունները մտադիր են ձեռնարկել:
Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:
Թալինում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Թալինի ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման համար պատասխանատու՝ համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի աշխատակիցներ. Մնացական Ներսիսյանը, Ռազմիկ Ղազարյանը և Անժելա Դիլանյանը և ծրագրի փորձագետ Հայաստանում՝ Արտեմ Խարազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի համար ելակետային տարվա և թիրախային ոլորտների ընտրության, բնակչության կողմից օգտագործվող վառելափայտի ծավալների օբյեկտիվ գնահատման, տրանսպորտի ոլորտում ելակետային տվյալների հավաքագրման անորոշության, գյուղական բնակավայրերից էներգասպառման տվյալների հավաքագրման և ամփոփման հետ կապված հարցերը:
Թալին համայնքը միացել է Դաշնագրին 2023թ. ապրիլի 28-ին և ստանձնել է կամավոր հանձնառություն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 35%-ով՝ մինչև 2030թ. և մշակել համայնքի հարմարվողականության ծրագիր:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct