Համայնքի ղեկավարների և փորձագետների հետ քննարկվել են ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին զուգահեռ Միության վերափոխմանն առնչվող հարցեր
18.02.2022
Երևանում փետրվարի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տասնյակ համայնքների ղեկավարներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է, որ հանդիպման նպատակը Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում ու վարչատնտեսական ռեֆորմներին զուգահեռ Միության վերափոխումն է: Նա փաստել է. «Ինչպես գիտեք՝ նախկին 502 համայնքների փոխարեն այսօր ունենք ընդամենը 79 համայնք: Միության կառավարման մարմինները պետք է համապատասխանեցնենք նոր իրողություններին: Մինչ այժմ գործել է Միության կանոնադրական մարմինների եռաստիճան համակարգ: Սակայն այս համակարգն այլևս գործել չի կարող: Որպես աշխատանքային խումբ՝ պետք է փորձագետների աջակցությամբ փոփոխություններ նախատեսենք և ներկայացնենք Միության՝ առաջիկայում հրավիրված համագումարին:
Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում նաև ամփոփվել են Միության գործող ռազմավարական պլանի կատարման աարդյունքները: Քննարկվել են Միության նոր ռազմավարության մշակմանը, ինչպես նաև կանոնադրական մարմինների փոփոխություններին առնչվող խնդիրներ:
Տեղեկացնենք՝ փետրվարի ամսվա վերջում պլանավորվում է անցկացնել Միության հանրապետական խորհրդի նիստ, իսկ մարտ ամսին նախատեսվում է անցկացնել Միության ընդհանուր ժողով, որի ընթացքում կհաստատվի նոր կանոնադրությունը:
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները նաև հնարավորություն ունեցան ՏԻՄ ոլորտի կարգավորումների հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ տեղական և միջազգային փորձագետներից: Հանդիպմանը մասնակցում էին տեղական փորձագետներ Վահագն Պետրոսյանը և Արտակ Երգենյան, միջազգային փորձագետներ Դավիթ Մելուան, Ջերեմի Սիմիթը, Իեն Վիլսենը:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct