Տեղի կունենա «Մաքուր օդի օր. ինչպես են քաղաքապետարանները քայլեր ձեռնարկում և խոսում այդ մասին» թեմայով վեբինար
06.09.2023
Օդի աղտոտվածությունը հիմնական բնապահպանական սպառնալիքն է մարդու առողջության համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատում է, որ աշխարհում մոտ 7 միլիոն վաղաժամ մահեր կապված են օդի աղտոտվածության հետ: Առողջության վրա ամենալուրջ ազդեցություն ունեցող աղտոտիչը մանր մասնիկներն են՝ PM2.5:
PM2.5-ի հիմնական աղբյուրներն են կենցաղային ջեռուցումը կենսազանգվածով կամ ածուխով, դիզելային տրանսպորտային միջոցները, թափոնների և գյուղատնտեսական թափոնների բաց այրումը, արդյունաբերությունը և էլեկտրակայանները: Առկա են մի շարք լավ փորձի օրինակներ, որոնք կարող են կիրառվել՝ նվազեցնելու համար այս աղբյուրներից PM2.5-ի արտանետումները: Շատ դեպքերում, այս միջոցները նպաստում են հետագա բնապահպանական թեմաներին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և աղմուկը, ինչպես նաև բարելավում են էներգետիկ անվտանգությունն ու շարժունակությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ին «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի Արևելյան գործընկերության երկրներում. ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» ծրագրի շրջանակներում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի մասնակցությամբ, կազմակերպվում է « Մաքուր օդի օր. ինչպես են քաղաքապետարանները քայլեր ձեռնարկում և խոսում այդ մասին» խորագրով տարածքաշրջանային վեբինար:
Ի լրումն օդի որակի փորձագետների, միջոցմանը կարող են մասնակցել Արևելյան գործընկերության տարածաշրջանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների:
Միջոցառման նպատակներն են.
???? Օդի աղտոտվածության ազդեցության մասին իրազեկության բարձրացումը.
???? Հիմնական աղբյուրներից մասնիկների արտանետումները նվազեցնելու լավ փորձի օրինակների ցուցադրումը.
???? Քաղաքապետարանների կողմից ձեռնարկվող միջոցառումներ օրինակների դիտարկումը:
Վեբինարին միանալու մանրամասն հրահանգներ ստանալու համար մասնակիցներին խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով.
Ծրագիրը իրականացվում է հետևյալ 5 կազմակերպությունների կողմից.
Ավստրիայիշրջակա միջավայրի գործակալություն (UBA)
Ավստրիական զարգացման գործակալություն (ADA)
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD)
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով (UNECE)
International Office for Water (OiEau)
Օրակարգ
11:00-11:10 Օդի աղտոտվածության մասին իրազեկում՝ հանուն օդի աղտոտվածության դեմ պայքարի
Յոհաննես Մայեր, Քրիստիան Նագլ, Գաբրիել Վինչե
(Շրջակա միջավայրի դաշնային գործակալություն)
11:10-11:25 Քաղաքապետարանները գործում են հանուն կլիմայի և էներգիայի կայուն օգտագործման (տեղեկություն «Իմ օդի որակը» գործիքի մասին)
Քրիստոպհ Ֆրերինգ, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար
11:25-11:45 Առողջության վրա ազդեցությունները և PM մասնիկների հիմնական աղբյուրները
Քրիստիան Նագլ (Շրջակա միջավայրի դաշնային գործակալություն)
11:45-12:00 Հնարավոր մեղմացման միջոցառումներ. կենցաղային ջեռուցում, գյուղատնտեսական թափոնների այրում, էլեկտրաէներգիա արտադրողներ, երթևեկություն
Քրիստիան Նագլ, Զիգմունդ Բոհմեր
(Շրջակա միջավայրի դաշնային գործակալություն)
12:00-12:15 Էներգետիկ աղքատություն
Զիգմունդ Բոյմեր (Շրջակա միջավայրի դաշնային գործակալություն)
12:15-12:40 Օդի որակի և մեղմման միջոցառումների մասին հաղորդակցություն
Քլոե Դեշելետ (OiEau), Յոհաննես Մայեր
(Շրջակա միջավայրի դաշնային գործակալություն)
12:40-12:45 Ընդմիջում
12:45-13:20 Տարածաշրջանում օդի որակի խնդիրների և լավ փորձի օրինակների քննարկում (ազգային սեմինարների նախապատրաստում)
13:20-13:30 Եզրակացություններ
Քլոե Դեշելետ (OiEau), Յոհաննես Մայեր
(Շրջակա միջավայրի դաշնային գործակալություն)
Հայաստանի համայնքների միություն
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct