Աշխատաժողով՝ նվիրված հանրային գնումներում էներգաարդյունավետությանն ու վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերին

Աշխատաժողով՝ նվիրված հանրային գնումներում էներգաարդյունավետությանն ու վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերին

07.08.2018

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ «Հանրային գնումներում էներգաարդյունավետություն և վերականգնվող էներգետիկայի զարգացումն ապահովող կանոնակարգերի և կարգավորիչ միջոցների վերաբերյալ» խորագրով աշխատաժողով:

Աշխատաժողովը կազմակերպվել է «ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: 

«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագիրն իրականացնում է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ», «Աջակցություն բարեփոխումներին», «Կանայք կլիմայում և էներգետիկայում», «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոալիցիան:

Հայաստանի համայնքների միության նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի տնտեսության և էներգետիկայի բլոկի համակարգող Էմին Երիցյանը հայտնեց, որ ունեն երկարատև գործընկերության փորձ: Այնուհետև նշեց, որ ծրագրի նպատակն է ՀԿ-ներին աջակցել, որ կարողանան երկխոսության մեջ մտնել կառավարության և տեղական իշխանությունների հետ. «Ինը թիրախային ոլորտներ կան, որոնցից մեկն այս ոլորտն է, սա համընկնում է ԵՄ 20/20 թիրախների հետ»:

Դառնալով ծրագրի արդյունավետությանը՝ Էմին Երիցյանը փաստեց. «Առաջինն այն է, որ մի քանի ՀԿ-ներ միասին կոալիցիա են ձևավորում և սա կոալիցիոն գործունեության հմտություն է, էներգաարդյունավետության ոլորտում կառավարության հետ երկխոսության մեխանիզմ ու պլատֆորմ և կարևոր է, որ ծրագիրը հաջողի. այն որպես լոբբինգի մոդել է: Եթե Քաղաքապետերի դաշնագրի տրամաբանությունից դուրս ենք գալիս, մեր խնդիրը շարժում սկսելն է, որ տեղական կառավարման ոլորտի մարդիկ իրենց վարքը փոխեն էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում: Սա ունի երկրորդ հավելյալ արժեք՝ ՀՀ_ում շարժման վերածել այս ամենը, սա արդեն մոտեցում է ավելի ինստիտուցիոնալ իրավիճակի գալու, երբ նորմատիվներով գնումներով տեղական իշխանությունների գործունեությունը գործում է: Մեր կյանքի որակը փոխվի ու հիմնվի այդ մոտեցումների վրա: Այս իմաստով սա կարևոր ծրագիր է»:

«ՔՀԿ-ները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ծրագրի ղեկավար, «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ ՀԿ տնօրեն Աստղինե Պասոյանը փաստեց՝ այս ոլորտում կառավարության հետ միշտ ունեցել են հենց կառուցողական երկխոսություն, քանի որ այս ոլորտում կա գիտություն, փաստեր, որոնց շուրջ մարդիկ հեշտ են գալիս ընդհանուր հայտարարի: Դառնալով իրենց առջև դրված խնդիրներին՝ Աստղինե Պասոյանն ասաց. «Առաջին խնդիրն է այն, որ այսօր վերականգնվող էներգիայի զարգացման ոլորտում մի կողմից կան օրենսդրական խթանող նախաձեռնություններ, մյուս կողմից կան խոչընդոտներ այն համայնքային նախաձեռնությունների համար, որոնք արդեն քայլ են արել և պատրաստ են, նաև բարձրացրել են ռեսուրսային հնարավորություններ համայնքային վերականգնվող էներգետիկայի զարգացման համար»:

Անդրադառնալով ՀՀՄ-ի հետ համագործակցությանը՝ Աստղինե Պասոյանն ասաց. «Կամավոր կերպով աջակցում ենք Քաղաքապետերի դաշնագրի իրականացմանը: Մենք կամավոր օգնում ենք համայնքներին անցում կատարել կայուն էներգետիկայի, խնայել էներգիա և նվազեցնել ջերմոցային գազի արտահանումները հանուն  գլոբալ կլիմայական համակարգի պաշտպանության: Արդեն 23 համայքն այդ ուղղությամբ աշխատում են»:

Աստղինե Պասոյանի տեղեկացմամբ՝ առաջին թիրախն են Երևանը, Արթիկն ու Ապարանը:

«Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը խոսեց այն մասին, թե ինչու է մեր երկրին պետք մտածել էլեկտրաարդյունավետության մասին: Նա, հղում կատարելով էլեկտրաէներգիայի սակագնին, նշեց. «Մեր երկրում ունենք էներգետիկ աղքատություն, երբ տնային տնտեսությունների մեծ մասը գնում է ջեռուցման և էլեկտրաէներգիայի ծախսերին, ինչը նշանակում է, որ մարդու համար շատ  կարևոր է, թե ամսվա կտրվածքով ինքն ինչքան է վճարում իր գրպանից: Էական չէ սակագինը, եթե ինքն ունի ավելի արդյունավետ մեխանիզմներ, ապա սակագնի բացարձակ արժեքը էական նշանակություն ունենալ չի կարող և հետագա սակագների բարձրացման նկատմամբ ինքն ավելի կայուն  է դառնում»:

Թամարա Բաբայանն առաջարկեց՝       պետական բյուջե կազմելիս նկատի ունենալ այս խնդիրները և դնել արդյունավետ տեխնոլոգիա, շինարարություն հասկացությունը: Աստղինե Պասոյանն էլ շեշտեց՝ համայնքներում մտայնության փոփոխություն է եղել. վերականգնվող էներգետիկան բերել, մտցրել են իրենց զարգացման ծրագրի մեջ, սակայն բոլոր համայնքները՝ սկսած Երևանից մինչև փոքր գյուղ, նստած են մեծ առումով պետական բյուջեից սուբսիդիաների վրա: Ըստ Աստղինե Պապոյանի, եթե թույլ տանք, որ փոխհոսքերն անեն իրենց համայնքային ենթակայության ձեռնարկությունների հետ, մենք կստեղծենք մի կողմից խթան նման ներդրումներ անելու, մյուս կողմից համայնքային բյուջեն կազատվի հսկայական ֆինանսական բեռից:


NEWS

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...