Թափանցիկությունը` տեղական մակարդակում ժողովրդավարության բարելավման հիմնական գործիք. զեկույցի քննարկում՝ Կոնգրեսում
07.11.2018
Տեղական իշխանությունների աշխատանքի թափանցիկության և բաց կառավարման հարցերը ևս Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի առանցքային քննարկման հարցերից են:
Զեկույցի ներկայացման ընթացքում գերմանացի պատվիրակ Անդրեաս Գալստերը շեշտեց՝ Կոնգրեսը տեղական և տարածքային իշխանություններին հորդորում է ընդունել և ապահովել բաց կառավարման չափանիշները: Զեկույցում կարևորվում է տեղական մակարդակում իրազեկվածության բարձրացման խնդիրը:
Անդրեաս Գալստերը վստահեցրեց՝ թափանցիկությունն ու բաց կառավարումը Կոնգրեսի առաջնահերթություններից են: Նա մանրամասնեց. «Թափանցիկությունը տեղական մակարդակում ժողովրդավարության բարելավման հիմնական միջոցներից է: Այս համատեքստում կարևոր է բաց կառավարման ռազմավարությունը, որը կարող է կիրառվել կառավարման մի շարք գործողությունների համար՝ այդ թվում բյուջետավորում, օրենսդրական նախաձեռնությունների ընդունում, պայմանագրերի կազմում, ծառայությունների մատուցում»:
Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության Եվրոպայի տարածաշրջանային ավագ համակարգող Փիթեր Վարգան կարևորեց, որ տեղական իշխանություններն իրենց որոշումների կայացման ընթացքում լինեն ավելի թափանցիկ: Նա նշեց. «Մեզ համար կարևոր է երեք սկզբունք՝ ավելի մեծ թափանցիկություն, որպեսզի քաղաքացիները հասկական, թե տեղական իշխանություններն ինչ որոշում և ինչպես են ընդունում: Ավելի մեծ ներգրավվածություն, որպեսզի տեղական իշխանություններն ավելի հասանելի լինեն քաղաքացիների համար, մասնավորապես կառավարման ոլորտում ավելի պակաս ներգրավվածություն ունեցող խմբերի համար՝ կանայք, երիտասարդներ և փոքրամասնություններ: Մյուս կարևոր սկզբունքը պատասխանատվություն է: Իհարկե, այս ամենն ապահովելը հեշտ չէ, բայց մենք նրա համար ենք գործում, որպեսզի օգնենք տեղական իշխանություններին բաց կառավարման իրականացման հարցում:
Փիթեր Վարգան առաջարկեց խնդիրները լուծել ուժերը միավորելով՝ տեղական իշխանություն, քաղաքացիական հասարակություն և հասարակության ներկայացուցիչներ:
09:45
24 01 2025
he fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct