ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում

ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ Վանաձորում

21.12.2018

Դեկտեմբերի 21-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները. hամայնքների զարգացման համապարփակ ռազմավարությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները» թեմայով։

Միջոցառումը վարեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Միջոցառման նպատակն է նպաստել ՏԻՄ-երին ու ՀԿ-ներին մտնել երկխոսության մեջ և հետագայում էլ ռազմավարական պլանները մշակելիս գնալ համաքայլ:

Փորձագետ Արտակ Երգենյանի և կլոր սեղանի 20-ից ավելի մասնակիցների ներգրավմամբ ինտերակտիվ քննարկումներ ծավալվեցին Հայաստանի համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների մշակման անհրաժեշտության և արդյունավետության գնահատման մոտեցումների, համայնքների զարգացման համապարփակ ռազմավարության և արդյունավետության գնահատման մոտեցումների վերաբերյալ:

 

Ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների փորձից  օրինակներ: Ակտիվ բանավեճ ծավալվեց ՀԿ-ների ու ՏԻՄ-երի ներկայացուցիչների միջև: ՏԻՄ-երն ու ՀԿ-ները ներկայացրին իրենց խնդիրները:

Էմին Երիցյանը շեշտեց այն, որ ՏԻՄ-երն ու ՀԿ-ները մեկը մյուսի կարիքն ունեն:

ՏԻՄ-երի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ ռազմավարական պլանները թղթի վրա են մնում, Էմին Երիցյանն ասաց՝ նաև մտածողության փոփոխություն է պետք: Ըստ նրա՝ նախկին  խորհրդարյին ռազմավարությունից անցում պիտի կատարվի ավելի արդիական մոտեցումների: Էմին Երիցյանը ներկայացրեց որոշ հաջողված համայնքների փորձից օրինակներ և կարծիք հայտնեց, որ այդ փորձը կարելի է օգտագործել:

 

 


NEWS

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...