«Խելացի քաղաքներ» թեմայով առցանց քննարկում՝ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին ընդառաջ
17.03.2022
Մարտի 17-ին տեղի է ունեցել «Խելացի քաղաքներ» թեմայով առցանց քննարկում՝ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին ընդառաջ:
Հանդիպման նպատակն էր առանձնացնել այն թեմաները, որոնք ըստ մասնակիցների՝ նպատակահարմար է քննարկել «խելացի քաղաքներ» աշխատաժողովի ընթացքում:
«Խելացի քաղաքներ» թեմայով քննարկմանը մասնակցել են Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և Միության գործադիր տնօրենի տեղակալ Արաքս Միքայելյանը: Միության ներկայացուցիչները ներկայացրել են խելացի քաղաքներ աշխատանքային խմբի աշխատանքային ուղղվածությունը:
Իսսի-Լե-Մուլինո և Երևան քաղաքների կողմից ներկայացվել են քաղաքների կատարած աշխատանքները և տեսակետը, թե ելնելով իրենց քաղաքների առանձնահատկություններից՝ աշխատաժողովի ընթացքում ինչ թեմաներ կարող են քննարկվել:
«Խելացի քաղաքներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագիրը: Հանդիպման մասնակիցներն առաջարկել են, որպեսզի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի ընթացքում այս ծրագիրը ներկայացվի՝ որպես քաղաքների համագործակցության հաջողված օրինակ:
09:45
24 01 2025
he fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct