Սեմինար-դասախոսություններ՝ Գյումրիում
30.07.2018
Հուլիսի 30-ին Գյումրի քաղաքում Գյումրիի ինկուբատորի մասնակիցների համար իրականացվեցին դասախոսություններ ֆոնդհայթայթման, ՏԻՄ բարեփոխումների, ՏԻՄ-երի լիազորությունների և այլ թեմաների վերաբերյալ:
Սեմինար-դասախոսություններն անցկացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:
Այդ շրջանակներում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դասախոսություն կարդաց սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների վերաբերյալ, նաև անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում:
Սեմինարի մասնակիցներին հետաքրքրում էին, թե փոփոխությունները դրակա՞ն տեղաշարժեր են, ապահովել, թե՞ բացասական: Նրանք ևս այս առիթով կարծիքներ հայտնեցին:
Գյումրիի ինկուբատորի մասնակիցների շրջանում կար տեղեկատվական շեղում դոտացիաների և սուբսիդիաների վերաբերյալ. այս թեմաների շրջանակներում նրանց տրվեցին լրացուցիչ տեղեկություններ:
Ծրագրի փորձագետ Վահրամ Վարդանյանն էլ սեմինարի մասնակիցներին խորհրդատվություն տվեց ծրագրային ճիշտ առաջարկ գրելու, մշակելու վերաբերյալ: Մասնակիցները եկել էին արդեն պատրաստի ծրագրերով, որոնց վրա կատարվեցին շտկումներ: Մասնակցում էին նաև սկսնակներ, որոնք ուզում էին հասկանալ ծրագիր մշակելու և ներկայացնելու ընդհանուր տերմինալոգիան:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct