ՀՀ համայնքների համար համագործակցության նոր հնարավորությունների քննարկում՝ Սահմանային ծովային տարածաշրջանների համաժողովի ներքո
04.11.2021
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է Սահմանային ծովային տարածաշրջանների համաժողովի (CPMR) Բալկանյան և սևծովյան հանձնաժողովի անդամների առցանց հանդիպմանը:
CPMR- ի Բալկանյան և Սևծովյան հանձնաժողովը (BBSC) ներկայումս միավորում է Հունաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ալբանիայի և Վրաստանի 20 տարածաշրջաններ: Հայաստանի ռեգիոնները հանձնաժողովում ներգրավված չեն, ուստի հանդիպման նպատակն էր նաև քննարկել ՀՀ համայնքների հետ հնարավոր համագործակցության ուղիները: Բալկանյան և Սևծովյան հանձնաժողովը (BBSC) Մշակութային և ստեղծարար տարածաշրջանային էկոհամակարգերի (CCRE-S3) համանախագահն է: Այս հարթակի նպատակն է մշակել նոր պատկերացումներ և հնարավորություններ՝ կապված համայնքների և բնակիչների համար մշակութային ու ստեղծարարական փորձի հետ` ներգրավելով մի քանի մասնագիտական խմբերի, որոնք մշակութային և ստեղծարարական արդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաներ են կիրառում:
Առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ձևաչափեր, ոլորտներ, համատեղ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելու հնարավորություններ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրել է Միության կառուցվածքը, գործունեության հիմնական ոլորտները, նպատակները: Նաև ներկայացրել է Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտը, ներկայումս ՏԻՄ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները:
Էմիհն Երիցյանը Միության և նրա անդամների անունից պատրաստակամություն է հայտնել ներգրավվածություն ունենալ Մշակութային և ստեղծարար տարածաշրջանային էկոհամակարգերի հարթակում՝ տրամադրելով փորձագիտական աջակցություն, ներգրավելով նաև Միության մարդկային ռեսուրսները:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct