ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
01.04.2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցում էին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի փորձագետը Հայաստանում Արտեմ Խարազյանը։
Վաչե Տերտերյանը, կարևորելով Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությունը, նշել է, որ այն համահունչ է պետական քաղաքականությանը կլիմայի և էներգետիկայի բնագավառում։ Փոխնախարարը վստահեցրել է՝ նախարարությունը՝ որպես նախաձեռնության ազգային համակարգող պատրաստակամ է աջակցել ծրագրի իրականացմանը, քանի որր նկատելի են առաջընթացը, արդյունքները և համայնքների շրջանում դրա իրականացման կարևորությունը։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրրիստոֆ Ֆրերինգը հայտնել է, որ Հայաստան իր այցի նպատակն է ներկայացնել ծրագրի ընթացքը, առաջիկա միջոցառումները, ինչպես նաև ուղիղ հաղորդակցությունը Դաշնագրին անդամակցող համայնքների հետ։ Նա մասնավորապես հայտնել է․ «Իմ այցի նպատակն է, որպեսզի թարմ տեղեկություններ հաղորդեմ ծրագրի մասին։ Մենք շարունակում ենք աշխատել ակտիվ համայնքների հետ, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի փորձենք բարելավել համայնքների կարողությունները, այնպես անել, որ ավելի մեծ հասանելիություն ունենան տարբեր դրամաշնորհներին, ֆինանսական միջոցներին»։ Քրիստոֆ Ֆրերինգը կարևորել է նաև համայնքի բնակիչների հետ աշխատանքը, նրանց իրազեկվածության բարձրացումը։ Այս համատեքստում կարևորվել է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա անցկացումը։ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կազմակերպվում է ԵՀ-ի կողմից ամեն տարի և միավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, ծրագրերին, ՀԿ-ներին, համայնքների բնակիչներին և այլ շահառուներին՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների խթանման համար՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման: Այս տարի ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կանցկացվի հունիսին։
Հայաստանի համայնքների միությունը նախաձեռնության աջակիցներից է։ Միության նախագահ Էմին Երիցյանը հանդիպման ընթացքում կարևորել է այն, որ ծրագրի թիրախներից է նաև համայնքների կարողությունների բարձրացումը։ Նշենք, որ այս տարի մայիսին ծրագրի շրջանակներում նախատեսվում է համայնքապետարանների ներկայացուցիչների համար վերապատրաստման դասընթաց ֆինանսական միջոցների հասանելիության թեմայով։
Քրիստոֆ Ֆրերինգը նաև կարևոր է այն, որ ստեղծվել է փորձագիտական խումբ, որի նպատակն է մեթոդաբանական և ընթացակարգային խորհուրդներ տալ Ղեկավար կոմիտեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մայիսին՝ մոլդովական պատվիրակության՝ ՀՀ այցի հետ կապված հարցեր՝ մոլդովական պատվիրակության հետ աշխատանքի, համագործակցության հնարավոր ձևաչափերը, փորձի փոխանակումը։ Այս առիթով Էմին Երիցյանը նշել է, որ ծրագրի շրջանակներում բոլոր մասնակից երկրներում լավագույն փորձի օրինակները պատրաստվում ու տարածվում են համայնքներում, ինչը նաև լավ առիթ է ներկայացնել նաև հայկական փորձը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ խոշորացման գործընթացը, սուբվենցիոն ծրագրերը և այլն։
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct