«Եվրասիայի ժառանգությունը՝ երեխաների աչքերով-2020. ազգային տարազներ» խորագրով մանկապատանեկան գեղանկարների մրցույթ
18.03.2020
«Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության եվրասիական գրասենյակը հայտարարում է «Եվրասիայի ժառանգությունը՝ երեխաների աչքերով-2020. ազգային տարազներ» խորագրով մանկապատանեկան գեղանկարների մրցույթ:
Մրցույթին մասնակցության պայմաններ
1. Մրցույթն անցկացվում է 2020 թ. մարտի 16-ից մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում:
2. Մրցույթին կարող են մասնակցել 5-14 տարեկան պատանիներ:
3. Մրցույթին ընդունվում են աշխատանքներ A3 ձևաչափով (297X420մմ): Մրցույթին ներկայացվող աշխատանքները կարող են լինել գեղանկարներ հետևյալ նյութերի կիրառմամբ (ջրաներկ, գուաշ, յուղաներկ): Աշխատանքների հետևի հատվածը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) Հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն,
2) Հեղինակի տարիք,
3) Քաղաք,
4) Ներկայացված աշխատանքի վերնագիր,
5) Կատարողական տեխնիկա,
6) Կրթական հաստատության անուն,
7) Ծնողներից մեկի կամ համակարգողի հեռախոսահամար: Համակարգող է համարվում այն անձը, որն օգնում է մասնակցին մրցույթին ուղարկել իր աշխատանքը:
8) Փոստային հասցեին՝ դասիչով, որպեսզի Մրցույթի մասնակցության վկայականն ուղարկվի:
9) Ծնողի համաձայնություն Մրցույթի մասնակցի անձնական տվյալների մշակման համար:
Այս տեղեկատվությանը պետք է կցել նաև Մրցույթի մասնակցության հայտը: Այն կցված է նամակին:
4. Մրցույթին կարելի է ներկայացնել միայն մեկ նկար:
5. Մրցույթին ներկայացվող աշխատանքներում պետք է պատկերված լինեն եվրասիական տարբեր ազգերի ազգային տարազներ՝ մարդկանց պատկերներով:
6. Աշխատանքները պետք է ուղարկել հետևյալ հասցեով 420111 г.Казань, ул.Миславского, 8/1, каб.№2 մինչև մայիսի 17-ը: Աշխատանքների էլեկտրոնային տարբերակներն անհրաժեշտ է լրացուցիչ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով (մրցույթին ներկայացվող նկարի էլեկտրոնային տարբերակն ուղարկել նաև Հայաստանի համայնքների միության էլեկտրոնային հասցեով՝ [email protected]):
7. Աշխատանքները պետք է կատարված լինեն մրցույթի մասնակցի կողմից առանց ծնողի կամ դասավանդողի օգնության: Աշխատանքները մրցույթից հետո չեն վերադարձվի մասնակիցներին:
Մրցույթի արդյունքների ամփոփում
1. Մրցութային հանձնաժողովը սահմանել է 1-ին, 2-րդ և 3-րդ մրցութային հորիզոնականներ:
2. Գնահատումը կատարվում է հետևյալ չափանիշներով.
-Աշխատանքի բովանդակության համապատասխանություն մրցույթի թեմատիկային,
-գեղարվեստական-զգայական փոխկապակցվածություն, -աշխատանքի անհատականություն,
-աշխատանքի գեղարվեստական արժեք:
3. Մրցույթի արդյունքները կհրապարակվեն «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում ՝http://euroasia-uclg.ru/:
4. Հունիսի 26-27-ին Յակուտսկում (ՌԴ) Եվրասիայի համաշխարհային ժառանգության 10-րդ միջազգային համաժողովի ընթացքում կկազմակերպվի մրցույթի գեղանկարների ցուցահանդեսը:
Մրցույթի բոլոր մասնակիցները կստանան մասնակցությնա վկայականներ, իսկ մրցութային հորիզոնականներ զբաղեցնողները՝ պատվոգրեր և արժեքավոր մրցանակներ:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության եվրասիական գրասենյակ: Հեռ. +7(843) 292-09-34. Էլ փոստ՝ [email protected]:
Մասնակցության հայտը ներբեռնել այստեղ:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct