Համայնքների միությունը կառավարության ծրագրում ներառելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է մի շարք առաջարկներ
22.05.2018
Ս/թ մայիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀԽ անդամ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Նիստին մասնակցել են նաև ՀԽ անդամ, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչ, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և Միության շահերի պաշտպանության հարցերով պատասխանատուն։
Ռոբերտ Պետրոսյանը նիստին համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրում Հայաստանի Համայնքների Միության կողմից ներկայացվելիք առաջարկները, որի ամբողջական տարբերակը պաշտոնապես փոխանցվել է նախարարությանը։
Ներկայացված առաջարկներում հատկապես ուշադրություն է հրավիրվում սահմանադրական այն կարգավորումներին, որոնց վերաբերյալ ներպետական օրենսդրությունում համապատասխան կարգավորումները դեռևս բացակայում են և կարճաժամկետ հեռանկարում կարգավորման կարիք ունեն։
Համայնքների Միությունն իր առաջարկներն է ներկայացրել նաև պետական կառավարման մարմինների հետ համայնքների, Համայնքների միության խորհրդակցական մեխանիզմի ձևավորման, դրանց իրավական ամրագրման վերաբերյալ, ինչը բխում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներից։
Միությունն իր պատրաստակամությունն է հայտնել նաև իր ներդրումն ունենալու կառավարության ծրագրի այլ ոլորտներում նույնպես՝ առաջարկների ներկայացման ու քննարկումներին ակտիվ մասնակցության ձևով՝ ակնկալելով, որ դրանք կարձագանքեն հանրության ներկա սպասելիքներին։
Հայաստանի համայնքների միության
հաղորդակցության և հանրային կապերի բաժին
09:45
24 01 2025
he fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct