Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակության այցը՝ Փարաքար համայնք
29.07.2018
Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի պատվիրակությունը հուլիսի 27-ին հյուրընկալվեց Փարաքար համայնքում:
Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում էլ ֆրանսիացի մի շարք համայնքապետեր այցելել են Հայաստան: Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ, Գարժիլես-Դամպիերի համայնքապետ Վանիկ Բերբերյանի գլխավորությամբ պատվիրակության կազմում են Օտրակի համայնքապետ Քրիստոֆ Բեդոսոսյանը, Շամալոկի համայնքապետ Միշել Վարդանյանը, Բորըգարդ դե Տարրասոնի համայնքապետ Լիոնել Արմաղանյանը, Դոբյոֆ լա Կամպանյի համայնքապետ Լորանս Բուսիյեղին, Գրավրոն-Սեﬔրվիլի համայնքապետ Կլեր Կարրիեր-Գոդբուն, Արսոյի համայնքապետ Բրյունո Բետընոն:
Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի ուղեկցությամբ ֆրանսիացի գործընկերներն այցելեցին Փարաքարի մանկապարտեզ, արվեստի դպրոց: Ունկնդրեցին արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային կատարումները: Այնուհետև համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ ՏԻՄ ոլորտում ՀՀ-ում և Ֆրանսիայում գոյություն ունեցող խնդիրների, ՀՀՄ-ի և Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև հետագա համագործակցության շրջանակներում քննարկում:
ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը հայտնեց՝ արդեն երկար ժամանակ փորձում ենք նաև ծրագրերով ակտիվացնել միությունը, ՀՀՄ-ն փոխում է իր ինստիտուցիոնալ կառուցվածքը. «Դրա հետ կապված աշխատում ենք ԵԽ-ի և Շվեյցարական զարգացան հիմնադրամի հետ, ուժեղացնում ենք մեր մշտական հանձնաժողովները, այդ թվում նաև գյուղական համայնքներինը»:
Պարոն Երիցյանի փոխանցմամբ՝ կան գյուղական համայնքների համար տիպական ծրագրեր: Նա հայտնեց, որ ցանկանում են վերականգնել գյուղական ֆորումների անցկացման ավանդույթը: Այնուհետև առաջարկեց. «Միգուցե ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից առաջ՝ հոկտեմբերի 6-ին, եթե այցելեք, կազմակերպենք գյուղական ֆորում, որը նշանակալից միջոցառում կլինի»:
ՀՀՄ գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին էլ ներկայացրեց միության ստեղծման պատմությունը և ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ընդհանուր նկարագիրը:
ՀՀՄ ծրագրերի ղեկավար Վահրամ Վարդանյանն էլ ներկայացրեց միության կողմից իրականացվող որոշ կարևոր ծրագրեր:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում և Ֆրանսիայում համայնքների անկախության հարցերին: Էմին Երիցյանն այս առիթով նշեց. «2005-ի Սահմանադրությամբ, նաև վերջին փոփոխություններով, համայնքի ղեկավարի լիազորությունները որևէ մեկը չի կարող վաղաժամ դադարեցնել ՝ ո′չ մունիցիպալ խորհուրդը, ո′չ բնակչությունը՝ հանրաքվեի միջոցով, ո′չ կառավարությունը: Իհարկե, վերջերս ունենք երևույթներ, երբ ստիպում են համայնքի ղեկավարին հրաժարական տալ: Գոնե դա 10-15-ից չանցավ»:
Պարոն Երիցյանը բարձրացրեց նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցում առաջացած խնդիրները. «Երբ համայնքի ղեկավարը հրաժարական է տալիս, այժմ կառավարությունը նշանակում է պաշտոնակատար: Մեզ համար դա նշանակում է ուղիղ պետական կառավարում: Մենք առաջարկում ենք, որ պաշտոնակատար դառնա տեղակալը, կամ էլ, եթե դա չի լինում, մունիցիպալ խորհուրդը որևէ մեկին նշանակի, այս դեպքում էլ կառավարության միջամտությունը բացառելու համար»:
Համայնքների անկախության հարցով Վանիկ Բերբերյանը փաստեց. «Մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ՏԻՄ-երի հետ կապված Ֆրանսիան այնքան էլ լավ վիճակում չէ»:
Էմին Երիցյանն էլ կարծիք հայտնեց՝ գուցե շատ հարցերում ՀՀ-ում տեղական իշխանություններն ավելի անկախ են, քան ֆրանսիայում:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct