Անցկացվել է փորձագիտական հանդիպում՝ նվիրված Միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովին
19.04.2022
Ապրիլի 19-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում՝ նվիրված Հայաստանի համայնքների միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովին։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյան շեշտել է, որ Միության նոր ռազմավարության մշակման ընթացքում կարևոր է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ նոր ռազմավարությունը թիրախավորի նոր համայնքների կարիքները:
Աշխատաժողովի խնդիրներից է Հայաստանի 79 համայնքապետերին ծանոթացնել մեթոդաբանությանը, զեկուցել 2016-2020 թվականների ռազմավարության գնահատման, 2016-2017 թվականների Գործողությունների ծրագրի գնահատման վերաբերյալ:
Հայաստանի համայնքների միությունում կայացած փորձագիտական հանդիպմանը մասնակցել են Եվրոպաի խորհրդի փորձագետներ Իեն Վիլսոնը (Անգլիա) և Արթան Րոջին (Ալբանիա), որոնք հայաստանյան փորձագետներ Իրինա Փահլևանյանի և Արմինե Թուխիկյանի հետ քննարկել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր:
Համաժողովի ընթացքում կներկայացվի Միության ռազմավարության և դրա թեմաների SWOT վերլուծություն: Փորձագիտական քննարկման ժամանակ կարևորվել են նաև Միության նոր ռազմավարության նպատակների և խնդիրների մշակումը, ինչպես նաև նոր ռազմավարության գործողությունների մատրիցան (Գործողությունների պլան):
Փործագետները կարևորել են համայնքի ղեկավարների մասնակցությունը ռազմավարության քննարման աշխատանքներին և նրանց ներգրավվածությունը:
09:45
24 01 2025
he fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct