Երևանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն՝ Եվրոպայի խորհրդում
07.11.2018
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին:
Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն:
Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապես հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց. «Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայստանի թավշյա հեղափխությունը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայումէ այն մասին, որ Հայաստանըխաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»:
Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց. «Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլոին սիրով կհյուրընկալենք Երևանում»:
Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց. «Այս տարի տոնելով մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաև լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրոն, որ իր շուրջ ստեղծում են Երևանն ու Հայաստանը»։
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct