Տեղական իշխանությունների՝ հանրային ընկալման ցածր նշաձողը մարտահրավեր է ոչ միայն համայնքների, այլև պետության և հասարակության համար. Էմին Երիցյան
04.03.2020
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մարտի 4-ին Երևանում անցկացված «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովին հայտարարեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի հիմնական հավելյալ արժեքը ոչ միայն ներգավված ՏԻՄ-երի կարողությունների զարգացումն է, այլև այս ծրագրի միջոցով տեղական իշխանությունների՝ որպես հանրային ինստիտուտ ավելի բարձր ստանդարտներով հանրային ընկալման հասնելը, ինչպես նաև մասնակից համայնքների մոտ այդ ստանդարտների ճանաչման ու դրանց ձգտելու հանձնառությունն է։
Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:
Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:
Էմին Երիցյանը, հիշեցնելով, որ Հայաստանում ունենք տեղական իշխանությունների՝ որպես հանրային ինստիտուտի հանրային ընկալման շատ ցածր նշաձող, կարծիք հայտնեց, որ շատ ժամանակ դա անարդարացի ցածր է: Այնուհետև շարունակեց. «Օրինակ, երբ խոսում են կոռուպցիայի մակարդակի մասին, թե′ նախկինում, թե′ ներկայում տեղական մակարդակը չի համարվում առավել կոռումպացված ոլորտներից մեկը: Տեղական իշանությունների հանրային ընկալման նշաձողն այսօր չափազանց ցածր է Եվ սա մարտահրավեր է ոչ միայն հենց տեղական իշխանությունների, այլև ողջ հասարակության ու պետության համար»:
Էմին Երիցյանը վստահեցրեց, որ Հայաստանի համայնքների միությունը միշտ ճանաչել է այս մարտահրավերն ու արձագանքել է դրան։ Մենք մեր գործողություններում փորձել ենք հաղթահարել հանրային զարգացմանը խոչընդոտող այս մեծ պատնեշը։
Նշենք, որ Երևանում անցկացված համաժողովը համախմբեց 23 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբի անդամներին, ազգային շահագրգիռ կողմերին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությանը, Հայաստանի համայնքների միությանը և այլն:
Օրակարգային հարցերից բացի քննարկումներ ծավալվեցին կոռուպցիայի կանխարգելմանը վերաբերող, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, բաց կառավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Տեղի ունեցավ մտքերի և կարծիքների փոխանակում քաղաքական բարեվարքության ու վարքագծի եվրոպական սկզբունքների և ստանդարտների վերաբերյալ: Նախանշվեցին բարձրացված խնդիրների հետ կապված ազգային և տեղական իշխանություններին աջակցության հիմնական ուղղությունները:
Միությունը Հայաստանի համայնքների միասնական ձայնն է և զբաղվում է համայնքների շահերի պաշտպանությամբ՝ հանուն տեղական ժողովրդավարության ամրապնդման:
Հայաստանի համայնքների միությունը մեծ փորձառություն և դերակատարություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերում: Կազմակերպությունը Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ է:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct