ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը՝ Ջերմուկում
20.07.2018
Հուլիսի 20-ին Ջերմուկում կազմակերպվեց «ՀՀ-ում տեղական ինքնակառավարման (սահմանադրական, տարածքային և օրենսդրական) բարեփոխումների համատեքստում տեղական իշխանությունների և ՔՀԿ-ների համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները» թեմայով ՏԻՄ-ՔՀԿ-ներ առաջին ֆորումը:
Ֆորումն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:
Ֆորումի նպատակն է ստեղծել երկխոսությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղհասարակության կազմակերպությունների միջև: Ֆորումին մասնակցում էր Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում ավագանու անդամներ ու համայնքային ծառայողներ, Կապանի ՔՀԿ-ների ինկուբատորի կոորդինատորը:
Հիմնականում քննարկումներն ուղղված էին այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում:
09:45
24 01 2025
he fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...
20:17
05 12 2024
On 30 November 2024, in Vanadzor, within the framework of EUSEW2024, an intellectual game on the...
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct