Ի գիտություն Հայաստանի համայնքների կին ղեկավարների։ Հայաստանի համայնքների միության 2017 թվականի հունվարի 20-ի նիստի որոշմամբ Հանրապետական խորհրդի կազմում համայնքների կին ղեկավարների համար սահմանվել է հատուկ քվոտն (3 ներկայասուցիչներ)։ Ընտրության ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը տպագիր և էլեկտրոնային ձևով համայնքներին արդեն իսկ ուղարկվել է։ Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է (ներառյալ)։
Հայաստանի համայնքների միության 2017 թվականի հունվարի 20-ի նիստի որոշմամբ Հանրապետական խորհրդի կազմում համայնքների կին ղեկավարների համար սահմանվել է հատուկ քվոտա (3 ներկայասուցիչներ)։ Ընտրության ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը տպագիր և էլեկտրոնային ձևով համայնքներին արդեն իսկ ուղարկվել է։ Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է (ներառյալ)։
Եթե Դուք հետաքրքրված եք առաջադրելու Ձեր կամ Ձեր գործընկեր մեկ այլ կին համայնքապետի թեկնածություն, խնդրում ենք Ձեր հայտ-նամաը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև ս.թ. փետրվարի 15ի օրվա ավարտը։
Թղթային տարբերակով հայտերը պետք է անձամբ ներկայացնել, առաքել կամ փոստով ուղարկել Միության գրասենյակ` Երևան, Չարենցի 1 շենք, 2րդ հարկ, 0025 հասցեով:
Թեկնածությունների առաջադրման հայտերը պետք է ուղարկվեն գրավոր և պարունակեն առաջադրվող թեկնածուի անուն ազգանունը, համայնքի և մարզի անվանումը:
Հայաստանի համայնքների միության 2017 թվականի հունվարի 20-ի նիստի որոշմամբ սույն թվականի փետրվարի 24-ին Երևանում, Արմենիա Մարիոթթ հյուրանոցի սրահում տեղի է ունենալու Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի ընթացքում նախատեսվում է ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել 2016 թվականի ընթացքում Միության բազմաթիվ անդամների ներգրավվածությամբ մշակված 2016-2020 թթ. Ռազմավարությունը, ինչպես նաև կազմակերպել Միության կառավարման մարմինների` Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի, Հանրապետական խորհդրի կազմի ընտրությունները: Օրակարգում նախատեսված է նաև Միության կանոնադրութան վերանայուը, մասնավորպես` կառավարման համակարգի արդիականացման համատեսքտում, հստակեցվել են կառավարման մարմինների գործառույթները, դրանց ձևավորման և որոշումների ընդունման ընթացակարգերը: Միաժամանակ լրամշակված Կանոնադրությունը համապատասխանեցվել է ՀՀ օրենսդրության նոր պահանջներին:
22
Nov
26
Oct
25
Oct