Գնառաջարկի ներկայացման հրավեր

«Հայաստանի համայնքների միություն» ԻԱՄ-ը իրականացնում է իր կայքի՝ www.caa.am, արդիականացման աշխատանքներ և հայտարարում  է  գնառաջարկների ներկայացման մրցույթ հետևյալ ծառայությունների  կամ դրանց մի մասի գծով.

 

  1. Վեբ կայքի դիզայնի փոփոխություն
  2. Կայքի ֆունկցիոնալության փոփոխություն
  3. Կայքի թարմացման և ինֆորմացիայի արխիվացման հետ կապված թրեյնինգների կազմակերպում միության աշխատողների համար
  4. Տեղեկատվության պարբերաբար արխիվացում
  5. Կայքի անվտանգության և տեխնիկական իրավիճակի պարբերական մոնիթորինգ
  6. Տեխնիկական և որոնման համակարգի օպտիմալացում
  7. Հավելյալ էջերի և գործիքների մշակում
  8. Կայքում տեղադրվող հիմնական նկարների՝ բաներների պատրաստում

 

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք: Վճարումը՝ փոխանցումով։

Գնային առաջարկը պետք է ներառի գինը՝ ներկայացված ծառայություններից յուրաքանչյուրի մասով առանձին, ինչպես նաև նախկինում իրականացված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն։ Գները ներկայացնելիս խնդրում ենք հաշվի առնել, որ կարող է ընտրվել ներկայացված ծառայություններից միայն մեկը:

Ձեր գնային առաջարկները խնդրում ենք ուղարկել [email protected] էլ-հասցեին, նամակի վերնագրի բաժնում նշելով «Գնառաջարկի ներկայացման հրավեր»՝ «Կայքի արդիականացում»:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ-ի հունիսի 15-ը: Մրցույթում հաղթողը կընտրվի տեխնիկական հնարավորություններ/գին հարաբերակցության սկզբունքի հիման վրա։

Հարցերի դեպքում զանգահարել Հայաստանի Համայնքների Միություն, հեռ՝ 010574501։

 

Պատասխանատու աշխատակից՝    

Աննա Մարտիրոսյան